FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

article  59

Քվեաթերթիկը, քվեարկության ծրարը, ինքնասոսնձվող դրոշմանիշը.
1. Համապատասխան ընտրական հանձնաժողովը քվեաթերթիկի նմուշը սահմանում է այնպես, որ հնարավոր լինի ապահովել քվեարկության գաղտնիությունը: Քվեաթերթիկը պետք է ներառի ծանուցում քվեարկելու կարգի մասին.
2. Քվեարկության ծրարը պատրաստվում է անթափանց թղթից: Քվեարկության ծրարի ձևը և չափերը սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը այնպես, որ հնարավորություն ընձեռվի ծրարում գտնվող քվեաթերթիկի վրա փակցնելու ինքնասոսնձվող դրոշմանիշ.
3. Ինքնասոսնձվող դրոշմանիշը պաշտպանիչ շերտերով տպարանային եղանակով պատրաստված դրոշմանիշ է, որի վրա նշված են ընտրության անվանման հապավումը, քվեարկության ամսաթիվը և ընտրական տեղամասի համարը: Ինքնասոսնձվող դրոշմանիշը ենթակա է հատուկ հաշվառման.
4. Քվեաթերթիկների, քվեարկության ծրարների և ինքնասոսնձվող դրոշմանիշերի տպագրումն ապահովում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը.
5. Քվեաթերթիկները տպագրվում են քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 8, և ոչ ուշ, քան 3 օր առաջ` լիազոր մարմնի՝ ընտրողների թվի վերաբերյալ քվեարկության օրվանից 8 օր առաջ տրամադրած տեղեկանքի հիման վրա: Ինքնասոսնձվող դրոշմանիշերը տպագրվում են յուրաքանչյուր տեղամասի համար ընտրական տեղամասում ընտրողների թիվը կլորացված դեպի վեր՝ մինչև մոտակա հարյուրյակը.
6. Ընտրությունների ժամանակ տեղամասային ընտրական հանձնաժողովներին քվեաթերթիկները, քվեարկության ծրարները հատկացվում են քվեարկության նախորդ օրը` ընտրական տեղամասում ընտրողների թվի մինչև 5 տոկոս ավելի քանակով, բայց ոչ պակաս, քան ընտրողների թվից 10-ով ավելին: Տվյալ ընտրական տեղամասի համար տպագրված ինքնասոսնձվող դրոշմանիշերի ամբողջ տպաքանակը քվեարկության նախորդ օրը հատկացվում է համապատասխան տեղամասային ընտրական հանձնաժողովին:
ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

article  59

7. Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ քվեաթերթիկները տպագրվելուց հետո ընտրություններին մասնակցող կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի գրանցումն անվավեր կամ ուժը կորցրած ճանաչվելու դեպքում այդ կուսակցության (կուսակցությունների դաշինքի) քվեաթերթիկները Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով հանվում են քվեարկությունից և մարվում են: Եթե կուսակցությունների կամ կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակի գրանցումն անվավեր կամ ուժը կորցրած ճանաչվելու հետևանքով քվեարկությանը մասնակցում է միայն մեկ կուսակցություն կամ կուսակցությունների դաշինք, ապա Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ տպագրվում է նաև դեմ քվեարկությամբ առանձին քվեաթերթիկ.
8. Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրությունների ժամանակ թեկնածուի գրանցումն անվավեր կամ ուժը կորցրած ճանաչվելու դեպքում այդ թեկնածուի անունը քվեաթերթիկներից հանվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով։ Եթե համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքի ավագանու ընտրությունների ժամանակ կուսակցությունների կամ կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակի գրանցումն անվավեր կամ ուժը կորցրած ճանաչվելու հետևանքով քվեարկությանը մասնակցում է միայն մեկ կուսակցություն կամ կուսակցությունների դաշինք, ապա համապատասխան ընտրական հանձնաժողովի որոշմամբ տպագրվում է նաև դեմ քվեարկությամբ առանձին քվեաթերթիկ։ Համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքի ավագանու ընտրությունների ժամանակ քվեաթերթիկները տպագրվելուց հետո ընտրություններին մասնակցող կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի գրանցումն անվավեր կամ ուժը կորցրած ճանաչվելու դեպքում այդ կուսակցության (կուսակցությունների դաշինքի) քվեաթերթիկները Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով հանվում են քվեարկությունից և մարվում են: