Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ (ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ) ՄԱՍԻՆ article 20 Պետական գույքի մասնավորեցումը գույքի օգտագործման իրավունքի փոխանցման ձևով. 1. Պետական և պետական մասնակցությամբ ընկերությունները սույն օրենքով սահմանված կարգով պետական բաժնեմասը մասնավորեցնելու դեպքում դրանց պատկանող գույքի օգտագործման իրավունքներն ուժի մեջ են նաև մասնավորեցումից հետո, եթե պետական գույքի մասնավորեցման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ այլ բան նախատեսված չէ. 2. Պետական և պետական մասնակցությամբ ընկերությունների օգտակար հանածոների արդյունահանման, բնական վերարտադրվող պաշարների օգտագործման կամ բնական մենաշնորհ համարվող ծառայություններ մատուցելու (ջրամատակարարում, կոյուղի, էներգամատակարարում և այլն) իրավունքը մասնավորեցվում է լրիվ ծավալով և առանց օգտագործման պայմանների փոփոխության` այդ ընկերությունների պետական բաժնեմասի մասնավորեցման հետ մեկտեղ, եթե Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ այլ բան նախատեսված չէ. 3. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կարող են նախատեսվել նաև օգտակար հանածոների արդյունահանման, բնական վերարտադրվող պաշարների օգտագործման կամ բնական մենաշնորհ համարվող ծառայություններ մատուցելու իրավունքի փոփոխություններ, մասնավորապես ընդերքից, բնական վերարտադրվող պաշարներից օգտվելու և բնական մենաշնորհ համարվող ծառայություններ մատուցելու պայմանագրերով և (կամ) արտոնագրերով (լիցենզիաներով) սահմանված ժամկետների, վարձաչափի, մուծման կարգի, ծախսերի փոխհատուցման և օգտագործման մենաշնորհային իրավունքի փոփոխություններ. 4. Եթե համաձայն սույն հոդվածի 3-րդ կետի օգտակար հանածոների արդյունահանման, բնական վերարտադրվող պաշարների օգտագործման կամ բնական մենաշնորհ համարվող ծառայություններ մատուցելու իրավունքները փոխանցվում են մասամբ կամ չեն փոխանցվում, ապա չփոխանցված իրավունքները կարող են մասնավորեցվել այլ անձանց, այլ թվում` պետական մասնակցությամբ ընկերություններին` սույն օրենքով սահմանված մասնավորեցման ձևերով: Սույն կետի համաձայն իրականացվող գույքային իրավունքի մասնավորեցումը կարող է մասնավորեցման ծրագրում ընդգրկված չլինել: |