FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՏԻՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  8

Կոոպերատիվի հիմնադրումը և հիմնադիր ժողովը.
1. Հիմնադիր ժողովին մասնակցելու իրավունք ունեն կոոպերատիվ հիմնադրողները.
2. Կոոպերատիվի ստեղծումը հիմնադրման միջոցով իրականացվում է հիմնադիր ժողովի որոշմամբ.
3. Կոոպերատիվի անդամների հիմնադիր ժողովը՝
    1) լսում է հիմնադիրների և (կամ) նրանց լիազորած անձի տեղեկատվությունը՝ կատարված նախապատրաստական աշխատանքների մասին.
    2) ընդունում է որոշում կոոպերատիվի ստեղծման մասին.
    3) հաստատում է կոոպերատիվի կանոնադրությունը.
    4) նշանակում է կոոպերատիվի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար.
4. Սույն հոդվածի 3-րդ մասի 2-3-րդ կետերում նշված հարցերով որոշումներն ընդունվում են միաձայն.
5. Սույն հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետում նշված հարցով որոշումն ընդունվում է հիմնադիր ժողովի մասնակիցների ձայների առնվազն երկու երրորդի համաձայնությամբ.
6. Հիմնադիր ժողովի այլ հարցերով որոշումներն ընդունվում են մասնակիցների ձայների պարզ մեծամասնությամբ: