Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՄԱՍԻՆ article 27.1 Անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիները պահելու կարգը. 1. Անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիները պահելու պայմանները պետք է ապահովեն դրանց կենսաբանական, անհատական և տեսակային առանձնահատկությունները, առողջությունը և կյանքի անվտանգությունը, ինչպես նաև բացառեն պահելու վայրից կենդանիների փախուստը: Անազատ և կիսաազատ պայմաններում պահվող վայրի կենդանիները համարակալվում և նույնականացվում են` հաշվի առնելով դրանց տեսակային առանձնահատկությունները: Սույն մասով նախատեսված պայմանների առկայության դեպքում անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիների վերարտադրությունը բնապահպանական և որսի համար օգտագործելու նպատակով կարող է իրականացվել` բացառելով պահվող կենդանիների միջտեսակային խաչասերումը: 3. Անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիներին, այդ թվում` Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիներին, պահում են ֆիզիկական կամ իրավաբանական անձինք՝ սույն օրենքին և այլ իրավական ակտերի դրույթներին համապատասխան: Անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիներ, այդ թվում` Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիներ (բացառությամբ լիազորված մարմնի հաստատած՝ պահման թույլտվություն չպահանջող վայրի կենդանիների ցանկում ընդգրկված կենդանիների) պահելն իրականացվում է լիազորված մարմնի տրամադրած թույլտվության հիման վրա: Թույլտվության տրամադրման կարգը սահմանում է լիազորված մարմինը: Անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիներ, այդ թվում` Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիներ պահելու թույլտվություն տրամադրելու համար գանձվում է պետական տուրք՝ օրենքով սահմանված կարգով և չափով։ Հայաստանի Հանրապետությունում առանց լիազորված մարմնի թույլտվության արգելվում է ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից վայրի կենդանիներ, այդ թվում` Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիներ պահելը, բացառությամբ լիազորված մարմնի հաստատած՝ պահման թույլտվություն չպահանջող վայրի կենդանիների ցանկում ընդգրկված կենդանիների։ |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՄԱՍԻՆ article 27.1 4. Անազատ և կիսաազատ պայմաններում լիազորված մարմնի թույլտվությամբ պահվող վայրի կենդանիները, այդ թվում` Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիները, սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված անձանց կողմից յուրաքանչյուր տարի հաշվառվում, և հաշվառման տվյալները տրամադրվում են լիազորված մարմնին՝ համաձայն լիազորված մարմնի հաստատած կարգի: Հաշվառման տվյալները պարտադիր հրապարակվում են լիազորված մարմնի պաշտոնական կայքէջում: |