FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 3

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՄԵԴԻԱՅԻ ՄԱՍԻՆ

article  42

Հեռարձակողների և օպերատորների գործունեության մշտադիտարկումը.
1. Հեռարձակողների գործունեության մշտադիտարկումն իրականացվում է ուղղակի դիտարկման, իսկ օպերատորի դեպքում՝ նաև տեղում դիտարկում իրականացնելու միջոցով: Ուղղակի դիտարկման արդյունքները կարող են համադրվել տեսալսողական հաղորդումների հաշվառման էլեկտրոնային մատյանների տվյալներին.
2. Հանրային հեռարձակողների գործունեության մշտադիտարկումը ներառում է նաև տեղեկատվական, կրթական, մշակութային և ժամանցային բնույթի հաղորդումների բազմազանության ապահովման վերաբերյալ ուսումնասիրությունը, որն իրականացվում է սույն հոդվածի 1-ին մասով սահմանված եղանակներով.
3. Տեսալսողական մեդիայի մասին օրենսդրության պահանջների խախտման վերաբերյալ տեղեկություններ ունենալու դեպքում օպերատորի գործունեության տեղում դիտարկումն իրականացվում է կարգավորող պետական մարմնի նախագահի հրամանի հիման վրա.
4. Տեղում դիտարկում իրականացնելու մասին հրամանում նշվում են՝
    1) տեղում դիտարկում իրականացնող մարմնի անվանումը.
    2) օպերատորի անվանումը և գտնվելու վայրը․ 3) տեղում դիտարկում իրականացնող անձի անունը, ազգանունը և պաշտոնը.
    4) տեղում դիտարկում իրականացնելու նպատակը, ժամանակահատվածը և իրավական հիմքերը.
    5) տեսալսողական մեդիայի մասին օրենսդրության պահանջների խախտման նկարագրությունը.
5. Օպերատորի մոտ տեղում դիտարկումն սկսելուց առաջ հրամանի մեկ օրինակը հանձնվում է օպերատորի ղեկավարին կամ ղեկավարին փոխարինելու իրավունք ունեցող անձին.
6. Եթե սույն հոդվածի 5-րդ մասում նշված իրավասու անձինք օպերատորի գործունեության վայրում չեն կամ հրաժարվում են ստանալ տեղում դիտարկում իրականացնելու վերաբերյալ հրամանը և ստորագրությամբ հավաստել այն ստանալու փաստը, ապա անմիջապես կարող է իրականացվել դիտարկումը.
7. Օպերատորի մոտ տեղում դիտարկում իրականացնելու դեպքում վերջինս տեղում դիտարկում իրականացնող անձանց պետք է ապահովի անհրաժեշտ աշխատանքային տարածքով և տեխնիկական միջոցներով.
8. Մշտադիտարկման արդյունքներով կարգավորող պետական մարմնի ներկայացուցիչը մշտադիտարկման արդյունքների վերաբերյալ կազմում է արձանագրություն:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՄԵԴԻԱՅԻ ՄԱՍԻՆ

article  42

9. Մշտադիտարկման արդյունքների վերաբերյալ արձանագրության մեջ նշվում են մշտադիտարկման արդյունքների համառոտ շարադրանքը, ինչպես նաև վարչական վարույթ հարուցելու կամ հարուցված վարչական վարույթի համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստական հանգամանքները, այդ թվում` վարույթի մասնակիցների օգտին առկա հանգամանքները: Դիտարկման արդյունքների և տեսալսողական հաղորդումների հաշվառման էլեկտրոնային մատյանների տվյալների համադրման դեպքում մշտադիտարկման արդյունքների վերաբերյալ արձանագրության մեջ նշվում են նաև դիտարկման արդյունքների և տեսալսողական հաղորդումների հաշվառման էլեկտրոնային մատյանների տվյալների միջև անհամապատասխանությունը, անհամապատասխանությունների քանակը և տևողությունը.
10. Արձանագրությանը կցվում են մշտադիտարկման առարկային վերաբերող, իսկ օպերատորի մոտ տեղում դիտարկում իրականացնելու դեպքում՝ վերջինիս տիրապետության տակ գտնվող ապացույցները, որի մասին նշում է կատարվում արձանագրության մեջ.
11. Մշտադիտարկման արդյունքների մասին արձանագրությունն ուղղակի դիտարկում իրականացնելու դեպքում ստորագրում է մշտադիտարկում իրականացրած անձը, իսկ օպերատորի մոտ տեղում դիտարկում իրականացնելու դեպքում ստորագրում է կարգավորող պետական մարմնի և օպերատորի ներկայացուցիչը.
12. Ուղղակի դիտարկման միջոցով իրականացված մշտադիտարկման արդյունքների վերաբերյալ արձանագրությունը կազմելուց հետո՝ եռօրյա ժամկետում, ուղարկվում է Հեռարձակողին կամ օպերատորին.
13. Մշտադիտարկման արդյունքների մասին արձանագրության վերաբերյալ առարկություններ ունենալու դեպքում Հեռարձակողը կամ օպերատորը մշտադիտարկման արդյունքների վերաբերյալ արձանագրությունն ստանալուց հետո՝ եռօրյա ժամկետում, կարող է դրանք ներկայացնել կարգավորող պետական մարմին.
14. Օպերատորի մոտ տեղում դիտարկման արդյունքների մասին արձանագրության վերաբերյալ առարկություններ ունենալու դեպքում վերջինիս ներկայացուցիչն այդ մասին արձանագրության մեջ նշում է կատարում և ստորագրում.
15. Եթե սույն հոդվածի 5-րդ մասում նշված անձը հրաժարվում է ստորագրել և ստանալ արձանագրության երկրորդ օրինակը կամ տեղում դիտարկման վայրում չէ, ապա արձանագրության երկրորդ օրինակն առաքվում է փոստով:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՄԵԴԻԱՅԻ ՄԱՍԻՆ

article  42

16. Տեղում դիտարկման արդյունքների վերաբերյալ արձանագրությունն օպերատորի ղեկավարին փոխարինելու իրավունք ունեցող անձի կողմից ստորագրվելու դեպքում դրա մասին համապատասխան նշում է կատարվում արձանագրության մեջ, և արձանագրությանը կցվում է այն իրավական փաստաթղթի (կանոնադրության, հրամանի, որոշման, լիազորագրի կամ այլ փաստաթղթի) պատճենը, որի հիման վրա տվյալ անձն իրավունք ունի փոխարինելու օպերատորի ղեկավարին.
17. Եթե օպերատորի ներկայացուցիչը հրաժարվում է արձանագրությունն ստորագրել կամ այլ կերպ խոչընդոտում է տեղում դիտարկման իրականացմանը, ապա կարգավորող պետական մարմնի ներկայացուցիչն այդ մասին նշում է կատարում արձանագրության մեջ, որում նշվում են նաև մշտադիտարկման իրականացմանը խոչընդոտած օպերատորի ներկայացուցչի անունը, ազգանունը և պաշտոնը.
18. Մշտադիտարկման արդյունքների վերաբերյալ արձանագրությունը կարող է հիմք հանդիսանալ վարչական վարույթ հարուցելու համար, իսկ հարուցված վարչական վարույթի շրջանակներում ծառայել որպես վարչական վարույթի ապացույց.
19. Մշտադիտարկման իրականացման վերաբերյալ արձանագրության ձևը հաստատում է կարգավորող պետական մարմինը: