FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ

article  18.1

Կենտրոնական բանկի գործադիր կոմիտեն.
1. Կենտրոնական բանկի գործադիր կոմիտեն կազմված է Կենտրոնական բանկի նախագահից, նախագահի տեղակալներից և Կենտրոնական բանկի նախագահի նշանակած Կենտրոնական բանկի ստորաբաժանումների ղեկավարներից.
2. Կենտրոնական բանկի գործադիր կոմիտեն՝
    ա) քննարկում և Կենտրոնական բանկի խորհուրդ է ներկայացնում կարծիք Կենտրոնական բանկի խորհրդի կողմից ընդունման ենթակա իրավական ակտերի վերաբերյալ.
    բ) Կենտրոնական բանկի նախագահի հանձնարարությամբ քննարկում և նախագահին է ներկայացնում կարծիք Կենտրոնական բանկի նախագահի կողմից ընդունվող իրավական ակտերի վերաբերյալ.
    գ) քննարկումներ է կազմակերպում և եզրակացություններ կամ կարծիք է ներկայացնում Կենտրոնական բանկի իրավասությանը վերաբերող ցանկացած հարցի վերաբերյալ.
    դ) իրականացնում է Կենտրոնական բանկի նախագահի որոշմամբ այլ գործառույթներ: