Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 21.13 Բանկի ռիսկերի կառավարման գործառույթի իրականացման համար պատասխանատու անձը. 1. Բանկի ռիսկերի կառավարման գործառույթի իրականացման համար պատասխանատու անձը՝ ա) բացահայտում, գնահատում է բանկի գործունեությանը բնորոշ ռիսկերը, տալիս է բանկի ռիսկի ընդհանուր նկարագիրը. բ) հսկողություն և մոնիտորինգ է իրականացնում բացահայտված ռիսկերի նկատմամբ, ապահովում է դրանց արդյունավետ կառավարումը. գ) խորհրդի հաստատմանն է ներկայացնում բանկի ռիսկերի կառավարման ռազմավարությունը, ռիսկի ընդունելի սահմանաչափը, ինչպես նաև առանձին ռիսկերի կառավարման քաղաքականությունները, խորհրդի սահմանած պարբերականությամբ խորհուրդ և գործադիր մարմին հաշվետվություն է ներկայացնում բանկի ռիսկերի նկարագրի և ռիսկերի կառավարման գործընթացների վերաբերյալ. դ) իրականացնում է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված ռիսկերի կառավարմանն առնչվող այլ գործառույթներ. 2. Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով կարող են սահմանվել բանկի ռիսկերի կառավարման գործառույթի արդյունավետ իրականացման նվազագույն պահանջներ: |