Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 26 Մեղադրանքի պաշտպանությունը դատարանում. 1. Մեղադրանքի պաշտպանությունը դատարանում իրականացնում է տվյալ քրեական վարույթով նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացրած դատախազը, բացառությամբ երբ նրան օրենքով նախատեսված դեպքերում փոխարինում է վերադաս դատախազը կամ վերադաս դատախազի հանձնարարությամբ` այլ դատախազ. 2. Վերադաս դատախազն իրավունք ունի մեղադրանքը պաշտպանող դատախազի դատավարական լիազորությունների իրականացմանը ներգրավելու նաև այլ դատախազների: Եթե տվյալ քրեական վարույթով նախաքննության նկատմամբ հսկողությունն իրականացրել է գլխավոր դատախազը, ապա մեղադրանքի պաշտպանությունը դատարանում իրականացնում է գլխավոր դատախազը կամ նրա հանձնարարությամբ՝ այլ դատախազ. 3. Դատարանում մեղադրանքը պաշտպանող դատախազը կոչվում է հանրային մեղադրող: |