Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 4
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 55 Մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության կատարումը. 1. Մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորությունը կատարվում է մաքսատուրքերը, հարկերը վճարողի կողմից, այն անձանց կողմից, որոնք, սույն Օրենսգրքին համապատասխան, մաքսատուրքերը, հարկերը վճարող անձի հետ միասին կրում են մաքսատուրքերը, հարկերը վճարելու համապարտ պարտավորություն կամ, եթե դա նախատեսված է անդամ պետությունների օրենսդրությամբ, մաքսատուրքերը, հարկերը վճարելու սուբսիդիար պարտավորություն: Անդամ պետությունների օրենսդրությամբ կարող է սահմանվել նաև այլ անձանց կողմից մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորությունը կատարելու հնարավորություն: Մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորությունը կատարվում է մաքսային ներկայացուցչի կողմից՝ հաշվի առնելով սույն Օրենսգրքի 405-րդ հոդվածը. 2. Մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորությունը կատարվում է դրանք սույն Օրենսգրքի 57-61-րդ հոդվածներով սահմանված կարգով և ժամկետներում, սույն Օրենսգրքին համապատասխան հաշվարկված և վճարման ենթակա գումարների չափով վճարելու միջոցով: Մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության կատարման առանձնահատկությունները կազմակերպության լուծարման, անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարեցման, կազմակերպության վերակազմակերպման դեպքում սահմանվում են անդամ պետությունների օրենսդրությամբ: Այն դեպքում, երբ անդամ պետության օրենսդրությամբ սահմանված է չվճարված մաքսային վճարների ձևով պատճառված վնասի փոխհատուցման միջոցով մաքսատուրքերի, հարկերի վճարման պարտավորության կատարման հնարավորություն, այդ պարտավորության կատարման առանձնահատկությունները սահմանվում են այդ անդամ պետության օրենսդրությամբ: |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 55 3. Մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում մաքսային մարմինն անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում մաքսատուրքերը, հարկերը վճարողին, ինչպես նաև այն անձանց, որոնք սույն Օրենսգրքին համապատասխան մաքսատուրքերը, հարկերը վճարողի հետ կրում են մաքսատուրքերը, հարկերը վճարելու համապարտ պարտավորություն կամ, եթե դա նախատեսված է անդամ պետությունների օրենսդրությամբ, մաքսատուրքերը, հարկերը վճարելու սուբսիդիար պարտավորություն, ծանուցում է ուղարկում մաքսատուրքերի, հարկերի՝ սահմանված ժամկետում չվճարված գումարների մասին՝ բացառությամբ սույն հոդվածի 4-րդ կետով նախատեսված դեպքերի և սույն հոդվածի 5-րդ կետին համապատասխան անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված դեպքերի: Նշված ծանուցման ձևը, այդպիսի ծանուցմամբ նախատեսված պահանջների կատարման կարգն ու ժամկետը սահմանվում են անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան: Այն դեպքերում, երբ մաքսատուրքերը, հարկերը սույն Օրենսգրքի 61-րդ հոդվածին համապատասխան ենթակա են վճարման մեկ անդամ պետությունում, իսկ մաքսատուրքերի, հարկերի բռնագանձումը, սույն Օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան, իրականացվում է մեկ այլ անդամ պետության մաքսային մարմնի կողմից, նշված ծանուցումն ուղարկվում է մաքսատուրքերի, հարկերի գանձումն իրականացնող մաքսային մարմնի կողմից՝ մաքսատուրքերի, հարկերի գանձման համար անհրաժեշտ փաստաթղթերն ստանալուց հետո՝ սույն Օրենսգրքի 1-ին հավելվածով նախատեսված կարգով. 4. Մաքսային մարմինը սույն հոդվածի 3-րդ կետում նշված ծանուցումը չի ուղարկում հետևյալ դեպքերում՝ |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 55 1) ապրանքների բացթողումից հետո, իսկ այն ապրանքների դեպքում, որոնց բացթողումն իրականացվել է մինչև ապրանքների հայտարարագիր ներկայացնելը՝ էլեկտրոնային փաստաթուղթն ուղարկելուց կամ սույն Օրենսգրքի 120-րդ հոդվածի 17-րդ կետով նախատեսված համապատասխան նշումները կատարելուց հետո հայտնաբերվում է ապրանքների մեկ հայտարարագրում հաշվարկված մաքսային վճարները, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը չվճարելու փաստը, որոնց հանրագումարը չի գերազանցում 5 եվրոյին համարժեք գումարը՝ սույն Օրենսգրքին համապատասխան մաքսատուրքերի, հարկերի հաշվարկման փոխարժեքի կիրառման օրվա դրությամբ գործող փոխարժեքով. 2) հայտնաբերվում է սույն Օրենսգրքի 52-րդ հոդվածի 4-րդ կետում նշված, կամ սույն Օրենսգրքի 277-րդ հոդվածի 4-րդ կետի երկրորդ պարբերությունում նշված մեկ մաքսային փաստաթղթում՝ մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի մեկ հաշվարկում հաշվարկված մաքսային վճարները, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը չվճարելու փաստը, որոնց հանրագումարը չի գերազանցում 5 եվրոյին համարժեք գումարը՝ սույն Օրենսգրքին համապատասխան մաքսատուրքերի, հարկերի հաշվարկման փոխարժեքի կիրառման օրվա դրությամբ գործող փոխարժեքով. 5. Անդամ պետությունների օրենսդրությամբ կարող են սահմանվել սույն հոդվածի 4-րդ կետում նշված դեպքերից տարբեր դեպքեր, երբ սույն հոդվածի 3-րդ կետում նշված ծանուցումը չի ուղարկվում. 6. Սույն հոդվածի 4-րդ կետում նշված դեպքերում մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորությունը դադարում է. 7. Սույն հոդվածի 3-րդ կետին համապատասխան ուղարկված ծանուցման մեջ նշված ժամկետում մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում, ինչպես նաև երբ սույն հոդվածի 5-րդ կետին համապատասխան անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված դեպքերում նման ծանուցում չի ուղարկվում, մաքսատուրքերի, հարկերի բռնագանձումն իրականացնող մաքսային մարմինը սույն Օրենսգրքի 11-րդ գլխին համապատասխան միջոցներ է ձեռնարկում՝ մաքսատուրքերը, հարկերը բռնագանձելու ուղղությամբ: |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 55 8. Հանձնաժողովն իրավունք ունի որոշելու մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորությունը կատարելու առանձնահատկություններն այն դեպքերում, երբ միևնույն ապրանքների համար մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորություն է առաջացել տարբեր անձանց մոտ տարբեր հանգամանքներում և (կամ) բազմիցս: |