FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  350

Ապրանքների հաշվառման համակարգի առկայության և ապրանքների հաշվառումը վարելու ստուգում.
1. Սույն Օրենսգրքով և (կամ) անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված պահանջների կատարումն ապահովելու նպատակներով, մաքսային մարմիններն անց են կացնում հետևյալի ստուգում՝
    1) լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում, մաքսային գործի ոլորտում գործունեություն իրականացնող անձանց ռեեստրներում ընդգրկվելու համար հավակնող անձանց մոտ և այդպիսի ռեեստրներում ընդգրկված անձանց մոտ սահմանված պահանջներին համապատասխանող՝ ապրանքների հաշվառման համակարգի առկայություն.
    2) մաքսային գործի ոլորտում գործունեություն իրականացնող անձանց, լիազորված տնտեսական օպերատորների և ապրանքների հաշվառման վարում նախատեսող՝ մաքսային ընթացակարգերով ձևակերպված ապրանքները տիրապետող և (կամ) օգտագործող անձանց կողմից ապրանքների հաշվառման վարում.
2. Սահմանված պահանջներին համապատասխանող՝ ապրանքների հաշվառման և ապրանքների հաշվառում վարելու համակարգի առկայության ստուգումն իրականացնելու կարգը սահմանվում է անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան: