Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 29 Փրկարարական ծառայությունում ծառայության անցնելու համար ներկայացվող պահանջները. 1. Սույն օրենքով սահմանված կարգով փրկարար ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունք ունեն փրկարարական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջները բավարարող, հայերենին տիրապետող, 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, որոնք անցել են պարտադիր զինվորական ծառայություն (բացառությամբ իգական սեռի կամ այն քաղաքացիների, որոնք օրենքով նախատեսված կարգով և հիմքով ազատվել են պարտադիր զինվորական ծառայությունից), և դիմելու պահին չի լրացել վերջիններիս 35 տարին: Փրկարար ծառայության պաշտոնի անձնագիրը (աշխատատեղի նկարագիրը) փրկարար ծառայության իրավասությունը սահմանող իրավական ակտերից և խնդիրներից բխող փրկարարական ծառայողի գործառույթները, իրավունքներն ու պարտականությունները, շփումներն ու հաշվետվողականությունը նկարագրող և այդ գործառույթները արդյունավետ իրականացնելու համար անհրաժեշտ մասնագիտական գիտելիքներ ու կոմպետենցիաներ նախատեսող, կառավարման համակարգում տեղակայվածությունը նախատեսող և սույն օրենքով սահմանված կարգով հաստատված փաստաթուղթ է: 3. Առանձին մասնագիտություններով փրկարար ծառայության անցնելու համար կարող են սահմանվել այլ (այդ թվում՝ տարիքային) պահանջներ: Այդ մասնագիտությունների ցանկը և դրանց համար նախատեսված պահանջները սահմանում է Կառավարությունը. 4. Փրկարար ծառայության թափուր պաշտոն առաջանալու դեպքում ծառայության կարող են անցնել զինված ուժերի, ազգային անվտանգության, ոստիկանության լիազոր մարմինների ծառայողներ, այդ թվում` փրկարար ծառայությունից այլ մարմիններ տեղափոխված կամ ազատված ծառայողներ, եթե բավարարում են տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները. 5. Փրկարար ծառայության չի կարող անցնել այն քաղաքացին, որը անցել է այլընտրանքային զինվորական ծառայություն և (կամ) դատապարտվել է դիտավորյալ հանցագործության համար, (կամ) առկա է «Հանրային ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածով նախատեսված հիմքերից որևէ մեկը և (կամ) չի բավարարում սույն օրենքի 32-րդ և 63-րդ հոդվածների պահանջները. 6. Փրկարարական ծառայության անցնելու և պաշտոնի նշանակվելու կարգը սահմանում է Լիազոր մարմնի ղեկավարը: |