Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՀԻՊՈՏԵԿԱՅԻՆ ԿՐԵԴԻՏԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 9 Կրեդիտի մարումը և մարման ժամանակացույցը. 1. Կրեդիտավորման պայմանագիր կնքելու առաջարկի մեջ ներառվող կրեդիտի մարման ժամանակացույցը պետք է կազմվի, ենթադրելով, որ կրեդիտավորման պայմանագիրը կկնքվի սույն օրենքի 6-րդ հոդվածով նախատեսված յոթնօրյա ժամկետի վերջին օրը, եթե պայմանագրով ավելի ուշ ժամկետ սահմանված չէ (նախնական ժամանակացույց). 2. Կրեդիտի մարման նախնական ժամանակացույցը պետք է պարունակի նշում այն մասին, որ նախնական ժամանակացույցը կարող է ճշգրտվել. 3. Այն դեպքում, երբ կրեդիտավորման պայմանագիրը կնքվում է ավելի շուտ, քան սույն օրենքի 6-րդ հոդվածով նախատեսված յոթնօրյա ժամկետի վերջին օրը, կրեդիտի մարման ժամանակացույցն անհրաժեշտության դեպքում ճշգրտում է կրեդիտավորողը (վերջնական ժամանակացույց). 4. Նախնական ժամանակացույցի ճշգրտման արդյունքում կարող են փոփոխվել կրեդիտի մարմանն ուղղված վճարների կատարման ժամկետները: Նախնական ժամանակացույցի ճշգրտման արդյունքում չեն կարող փոփոխվել կրեդիտի մարմանն ուղղված վճարների թիվը և հաճախականությունը: |