FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  310

Հետագա արտահանման կամ հետագա ներմուծման պարտավորությունները խախտելը.
1. Հետագա արտահանման պարտավորությամբ Հայաստանի Հանրապետություն ներմուծված ապրանքները կամ տրանսպորտային միջոցները սահմանված ժամկետում չարտահանելը՝ առաջացնում է տուգանք` խախտման օրվա դրությամբ այդ ապրանքների կամ տրանսպորտային միջոցների համար «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով նախատեսված մաքսային վճարների, մաքսային մարմինների կողմից գանձվող այլ հարկերի, տուրքերի և վճարների (բացառությամբ մաքսային մարմինների կողմից մաքսային գործառնությունների իրականացման համար գանձվող պետական տուրքի) մեծության քսան տոկոսի չափով, բայց ոչ պակաս, քան հիսուն հազար դրամի չափով.
2. Հետագա ներմուծման պարտավորությամբ արտահանված ապրանքները կամ տրանսպորտային միջոցները սահմանված ժամկետում Հայաստանի Հանրապետություն չներմուծելը՝ առաջացնում է տուգանք՝ խախտման օրվա դրությամբ, եթե այդ ապրանքները և տրանսպորտային միջոցները ներմուծվեին «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով, դրանց համար մաքսային վճարների, այլ հարկերի, տուրքերի և վճարների (բացառությամբ մաքսային մարմինների կողմից մաքսային գործառնությունների իրականացման համար գանձվող պետական տուրքի) մեծության քսան տոկոսի չափով, բայց ոչ պակաս, քան հիսուն հազար դրամի չափով.
3. Նույն խախտումը, որը զուգորդվել է ապրանքների կամ տրանսպորտային միջոցների օտարմամբ` առաջացնում է տուգանքի նշանակում` օտարված ապրանքների և տրանսպորտային միջոցների մաքսային արժեքի չափով: