FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԷԿՈՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  33

Ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների գործադրման դեպքերն ու կարգը.
1. Իրավախախտումները կանխելու, դեպքի վայրից իրավախախտների հեռանալու հնարավորությունը սահմանափակելու և վերջիններիս ոստիկանություն ներկայացնելու, Ծառայողի օրինական պահանջներին չենթարկվելու կամ դրանց կատարումը խոչընդոտելու, անհնազանդություն ցուցաբերելու կամ դիմադրություն ցույց տալու դեպքերում, ինչպես նաև ինքնապաշտպանության նպատակով Ծառայողն իրավունք ունի իրավախախտների նկատմամբ գործադրելու ֆիզիկական ուժ (հարկադրանք).
2. Ծառայողն իրավունք ունի իր տրամադրության տակ գտնվող հատուկ միջոցներ գործադրելու`
    1) իր կամ այլ անձանց վրա պետական անտառներում, անտառային հողերում և բնության հատուկ պահպանվող տարածքներում կատարվող հարձակումը խափանելիս.
    2) Ծառայության կողմից հսկվող պետական անտառների, անտառային հողերի, բնության հատուկ պահպանվող տարածքների, շինությունների, կառույցների և տրանսպորտային միջոցների վրա հարձակումը խափանելիս.
    3) իր նկատմամբ ցուցաբերվող անհնազանդությունը հաղթահարելիս կամ դիմադրությունը խափանելիս կամ իր օրինական պահանջներին չենթարկվելու դեպքում.
    4) իրավախախտման պահին հայտնաբերված և փախուստի փորձ կատարող անձանց՝ դեպքի վայրից հեռանալու հնարավորությունը սահմանափակելու դեպքում.
    5) երբ հիմքեր կան ենթադրելու, որ պետական անտառներում, անտառային հողերում և բնության հատուկ պահպանվող տարածքներում անձը կամ անձինք պատրաստվում են զինված հարձակում կամ դիմադրություն ցույց տալ.
    6) իրավախախտում կատարելու կամ կատարելու փորձ անելու համար դեպքի վայրից հեռանալու հնարավորությունը սահմանափակված կամ իր անձը ներկայացնելուց հրաժարվող կամ ակնհայտ կեղծ տվյալներ ներկայացնող անձանց արգելանքի վերցնելիս և ոստիկանությանը հանձնելիս, երբ վերջիններիս վարքագիծը հիմք է տալիս ենթադրելու, որ նրանք կարող են դիմել փախուստի, վնաս պատճառել իրենց կամ շրջապատին, անհնազանդություն ցուցաբերել կամ դիմադրություն ցույց տալ Ծառայողին.
    7) պետական անտառներում, անտառային հողերում և բնության հատուկ պահպանվող տարածքներում տրանսպորտային միջոցը կանգնեցնելիս, երբ վարորդն ակնհայտորեն չի ենթարկվում Ծառայողի` տրանսպորտային միջոցը կանգնեցնելու պահանջին.
3. Ծառայողը, որպես հատուկ միջոցներ, կարող է գործադրել`
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԷԿՈՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  33

1) ռետինե մահակներ` սույն հոդվածի 2-րդ մասի 1-3-րդ կետերով նախատեսված դեպքերում.
    2) մեխանիկական փոշեցրիչներ, աերոզոլային սարքեր` սույն հոդվածի 2-րդ մասի 1-5-րդ կետերով նախատեսված դեպքերում.
    3) ձեռնաշղթաներ` սույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ և 6-րդ կետերով նախատեսված դեպքերում.
    4) արգելանքներ քանդելու միջոցներ` սույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 5-7-րդ կետերով նախատեսված դեպքերում.
    5) մարդկանց և տրանսպորտային միջոցների հարկադիր կանգնեցման (արգելափակման) միջոցներ` սույն հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով նախատեսված դեպքում.
4. Արգելվում է Ծառայության սպառազինության մեջ հատուկ միջոցների այնպիսի տեսակներ ընդգրկելը, որոնք, ըստ իրենց մարտավարատեխնիկական բնութագրերի, կարող են մարդու առողջությանը պատճառել ծանր վնաս կամ մարդու օրգանիզմում առաջացնել անդառնալի փոփոխություններ կամ մահ պատճառել կամ չհիմնավորված ռիսկի աղբյուր են: