Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 4
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 8 Փաստաբանների պալատի մարմինները. 1. Փաստաբանների պալատի մարմիններն են՝ 1) փաստաբանների պալատի ընդհանուր ժողովը (այսուհետ նաև` ընդհանուր ժողով). 2) փաստաբանների պալատի խորհուրդը (այսուհետ նաև` խորհուրդ). 3) փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովը (այսուհետ նաև` կարգապահական հանձնաժողով). 4) փաստաբանների պալատի որակավորման հանձնաժողովը (այսուհետ նաև` որակավորման հանձնաժողով). 2. Սույն օրենքով սահմանված` փաստաբանների պալատի մարմիններին վերաբերող դրույթները չեն տարածվում ընդհանուր ժողովի վրա, եթե դա ուղղակիորեն նախատեսված չէ սույն օրենքով. 3. Փաստաբանների պալատի մարմինների անդամները չեն վարձատրվում, բացառությամբ սույն օրենքով և փաստաբանների պալատի կանոնադրությամբ նախատեսված դեպքերի. 4. Փաստաբանների պալատի մարմինների անդամներն այդ մարմիններում աշխատանքը կարող են համատեղել փաստաբանական գործունեության հետ. 5. Փաստաբանների պալատի անդամը կարող է ընտրվել փաստաբանների պալատի մեկ մարմնում: Փաստաբանների պալատի նախագահը (բացառությամբ ի պաշտոնե խորհրդի նախագահ լինելու դեպքի), նրա տեղակալները, հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարը, նրա տեղակալները, փաստաբանական ակադեմիայի կառավարման խորհրդի անդամները չեն կարող լինել փաստաբանների պալատի որևէ մարմնի անդամ, իսկ փաստաբանների պալատի որևէ մարմնի անդամ ընտրվելու դեպքում նրանց՝ որպես փաստաբանների պալատի նախագահի, նրա տեղակալի, հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի, նրա տեղակալի, փաստաբանական ակադեմիայի կառավարման խորհրդի անդամի լիազորությունները դադարեցվում են, եթե ընտրվելու օրվանից տասնօրյա ժամկետում նրանք չեն հրաժարվում այդ կարգավիճակից. 6. Փաստաբանների պալատի մարմինների լիազորությունները, կազմավորման կարգը, խնդիրներն ու գործառույթները սահմանվում են սույն օրենքով և փաստաբանների պալատի կանոնադրությամբ. 7. Փաստաբանների պալատի խորհրդի և փաստաբանների պալատի այլ մարմինների անդամները, բացառությամբ որակավորման հանձնաժողովի անդամների, ընտրվում են վարկանիշային կարգով, բայց ոչ ավելի, քան երկու անգամ անընդմեջ: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 8 8. Փաստաբանների պալատի մարմինների՝ ընդհանուր ժողովի կողմից ընտրված անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարման կամ դադարեցման դեպքում այդ անդամի փոխարեն ներգրավվում է տվյալ մարմնի անդամների վերջին ընտրության տվյալներով հաջորդ առավել «կողմ» ձայներ ստացած, սակայն չընտրված անձը՝ նախորդ անդամի սահմանված ժամկետի մնացած ժամանակահատվածի համար` փաստաբանների պալատի կանոնադրությամբ սահմանված կարգով. 9. Փաստաբանների պալատի մարմինների անդամներն իրենց կազմից ձայների մեծամասնությամբ ընտրում են տվյալ մարմնի նախագահին, բացառությամբ փաստաբանների պալատի խորհրդի նախագահի: Որակավորման հանձնաժողովի նախագահը ընտրվում է որակավորման հանձնաժողովի փաստաբան անդամներից. 10. Փաստաբանների պալատի մարմնի նիստերը հրավիրում է տվյալ մարմնի նախագահը՝ ըստ անհրաժեշտության: Փաստաբանների պալատի մարմնի նիստերը կարող են հրավիրվել տվյալ մարմնի անդամների մեկ երրորդի նախաձեռնությամբ, իսկ խորհրդի նիստերը՝ նաև փաստաբանների պալատի նախագահի կամ փաստաբանների պալատի առնվազն երեսուն անդամների նախաձեռնությամբ. 11. Փաստաբանների պալատի մարմնի նիստն իրավասու է (քվորում ունի), եթե դրան մասնակցում է տվյալ մարմնի անդամների առնվազն կեսը: Փաստաբանների պալատի մարմինների նիստերին այդ մարմինների անդամները քվեարկում և իրենց այլ լիազորություններն իրականացնում են անձամբ: Փաստաբանների պալատի կանոնադրությամբ նախատեսված դեպքերում և կարգով նիստերը կարող են անցկացվել նաև հեռավար կամ հարցման կարգով. 12. Փաստաբանների պալատի մարմնի որոշումներն ընդունվում են տվյալ մարմնի նիստին ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ, եթե ձայների առավել մեծ քանակ նախատեսված չէ սույն օրենքով կամ փաստաբանների պալատի կանոնադրությամբ: Ձայների հավասարության դեպքում նիստը նախագահողի ձայնը որոշիչ է. 13. Փաստաբանների պալատի մարմնի որոշումներն ուժի մեջ են մտնում փաստաբանների պալատի կանոնադրությամբ նախատեսված կարգով հրապարակվելու պահից, եթե սույն օրենքով կամ փաստաբանների պալատի կանոնադրությամբ այլ բան նախատեսված չէ. 14. Փաստաբանների պալատի մարմինների անդամների լիազորությունները դադարում են՝ |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 8 1) նրանց լիազորությունների ժամկետն ավարտվելու դեպքում՝ համապատասխան մարմնի հաջորդ կազմի լիազորություններն ստանձնելու պահից. 2) հրաժարական ներկայացնելու դեպքում. 3) փաստաբանների պալատի անդամի արտոնագրի գործողության դադարեցման կամ կասեցման դեպքում. 4) ներկայացմամբ նշանակվող անդամներին իրենց ներկայացրած մարմնի (անձի) կողմից հետ կանչվելու դեպքում. 15. Փաստաբանների պալատի մարմինների անդամների լիազորությունները դադարեցվում են՝ 1) երկարատև անաշխատունակության կամ այլ հարգելի պատճառով մեկ տարվա ընթացքում տվյալ մարմնի նիստերի առնվազն կեսից բացակայելու դեպքում. 2) մեկ տարվա ընթացքում տվյալ մարմնի նիստերից անհարգելի պատճառով առնվազն երեք անգամ անընդմեջ կամ ընդհանուր յոթ անգամ բացակայելու դեպքում. 3) օրենքով կամ փաստաբանների պալատի կանոնադրությամբ նախատեսված իր պաշտոնեական պարտականությունները պարբերաբար չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում. 16. Սույն հոդվածի 15-րդ մասով նախատեսված դեպքերում փաստաբանների պալատի մարմինների անդամների (բացառությամբ փաստաբանների պալատի խորհրդի նախագահի) լիազորությունները դադարեցվում են համապատասխան մարմնի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով ընդունված որոշմամբ: Փաստաբանների պալատի մարմնի այն անդամը, որի լիազորությունների դադարեցման հարցը քննարկվում է, չի մասնակցում քվեարկությանը, սակայն իրավունք ունի անձամբ կամ ներկայացուցչի միջոցով մասնակցելու համապատասխան մարմնի տվյալ նիստին, ներկայացնելու ապացույցներ և բացատրություններ. 17. Փաստաբանների պալատի մարմնի անդամի կամ նախագահի լիազորությունները դադարեցնելու հարցը լուծելու համար համապատասխան մարմնի նախագահի կողմից նիստ չհրավիրվելու դեպքում այն հրավիրվում է համապատասխան մարմնի առնվազն երեք անդամի կողմից: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 8 18. Փաստաբանների պալատի մարմնի նախագահի լիազորությունները դադարում են նրա՝ որպես փաստաբանների պալատի անդամի լիազորությունների դադարման կամ դադարեցման, ինչպես նաև նրա՝ տվյալ մարմնի նախագահի պաշտոնից հրաժարական ներկայացնելու դեպքում: Փաստաբանների պալատի մարմնի նախագահի կողմից իր պարտականությունները չկատարելը հիմք է տվյալ մարմնի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով ընդունված որոշմամբ նրա լիազորությունները դադարեցնելու համար: Փաստաբանների պալատի խորհրդի նախագահի լիազորությունները դադարում են նրա՝ որպես փաստաբանների պալատի նախագահի լիազորությունները դադարելու դեպքում. 19. Արձակուրդի կամ գործուղման դեպքում փաստաբանների պալատի մարմնի նախագահը տվյալ մարմնի անդամներից մեկին նշանակում է իրեն փոխարինող: Փոխարինող չնշանակելու, ինչպես նաև փաստաբանների պալատի մարմնի նախագահի ժամանակավոր անաշխատունակության, լիազորությունների դադարման կամ դադարեցման դեպքում համապատասխան մարմնի նախագահին փոխարինում է այդ մարմնի տարիքով ավագ անդամը՝ համապատասխանաբար մինչև արձակուրդից կամ գործուղումից վերադառնալը կամ տվյալ մարմնի նոր նախագահի ընտրությունը. 20. Փաստաբանների պալատի մարմնի՝ ներկայացմամբ նշանակվող անդամի լիազորությունները դադարելու դեպքում այդ անդամին ներկայացրած մարմինը (անձը) 10 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է նոր ներկայացուցչի: Փաստաբանների պալատի մարմնի՝ ներկայացմամբ նշանակվող անդամի լիազորությունների դադարեցման դեպքում փաստաբանների պալատի համապատասխան մարմնի որոշումն ուղարկվում է լիազորությունները դադարեցված անդամին ներկայացրած մարմնին (անձին), որը որոշումն ստանալուց հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում, ներկայացնում է նոր ներկայացուցչի: |