Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 72 Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների համար ալիմենտի բռնագանձումը և օգտագործումը. 1. Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների համար ալիմենտը բռնագանձվում է սույն օրենսգրքի 69-71-րդ հոդվածներին համապատասխան և վճարվում է երեխաների խնամակալին (հոգաբարձուին). 2. Առանց ծնողական խնամքի մնացած և շուրջօրյա խնամք տրամադրող կազմակերպությունում գտնվող երեխաների համար ծնողներից բռնագանձվող ալիմենտները փոխանցվում են այդ կազմակերպությունների հաշվին, որտեղ դրանք հաշվառվում են յուրաքանչյուր երեխայի համար առանձին. 3. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված կազմակերպություններն այդ գումարները պահում են երեխայի անվամբ բացված բանկային հաշվին: Ալիմենտի գումարի շրջանառությունից ստացված եկամտի հիսուն տոկոսն օգտագործվում է նշված կազմակերպություններում երեխաների ապրուստը հոգալու համար: Կազմակերպությունում երեխայի խնամքն օրինական հիմքերով դադարեցնելու կամ ավարտվելու դեպքում նրա անունով ստացված ալիմենտի գումարը և այդ գումարի շրջանառությունից ստացված եկամտի հիսուն տոկոսը փոխանցվում են երեխայի անվամբ՝ շուրջօրյա խնամք տրամադրող կազմակերպության դիմումի հիման վրա բացված բանկային հաշվին: |