FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  234.13

Նոտարի գործողությունների իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերով հայցադիմում ներկայացնելը.
1. Նոտարական գործողության կամ նոտարական գործողության կատարումը մերժելու իրավաչափությունը վիճարկելու, ինչպես նաև նոտարական գործողության կամ նոտարական գործողության կատարումը մերժելու արդյունքում պատճառված վնասը հատուցելու վերաբերյալ հայցադիմումը ներկայացվում է հայցվորի հաշվառման (գտնվելու) վայրի դատարան.
2. Նոտարական գործողության իրավաչափությունը վիճարկելու մասին հայցադիմումը կարող է ներկայացվել դատարան երեք ամսվա ընթացքում՝ սկսած այն օրվանից, երբ դիմողն իմացել է կամ կարող էր իմանալ վիճարկվող նոտարական գործողության կատարման մասին.
3. Նոտարական գործողության կատարման մերժումը վիճարկելու մասին հայցադիմումը կարող է ներկայացվել դատարան երեք ամսվա ընթացքում՝ սկսած այն օրվանից, երբ նոտարը կայացրել է նոտարական գործողության մերժման մասին որոշում, իսկ նման որոշում չկայացնելու դեպքում` այդ որոշման կայացման համար օրենքով նախատեսված ժամկետն ավարտվելու օրվանից հետո.
4. Անձը նոտարական գործողության կամ նոտարական գործողության կատարումը մերժելու արդյունքում պատճառված վնասը հատուցելու վերաբերյալ պահանջ կարող է ներկայացնել նոտարական գործողության կամ նոտարական գործողության կատարման մերժման իրավաչափությունը վիճարկելու պահանջի հետ միաժամանակ կամ երեք տարվա ընթացքում՝ սկսած այն օրվանից, երբ սույն օրենսգրքի 234.17-րդ հոդվածի 1-ին կամ 2-րդ մասի համաձայն կայացված գործն ըստ էության լուծող դատական ակտը մտել է օրինական ուժի մեջ.
5. Սույն գլխով քննության ենթակա չեն նոտարի կողմից գումարի բռնագանձման պահանջով արձակված կարգադրությունը չեղյալ ճանաչելու հետ կապված դիմումները: