Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԻԲԵՌԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 18 Կրիտիկական տեղեկատվական ենթակառուցվածքներում կիբեռանվտանգության ապահովման առանձնահատկությունները. 1. Կրիտիկական տեղեկատվական ենթակառուցվածքում կիբեռանվտանգության պետական կառավարումը և կարգավորումն իրականացվում են՝ հաշվի առնելով Կառավարության հաստատած կրիտիկական տեղեկատվական ենթակառուցվածքների ցանկը. 2. Ծառայություն մատուցողը պարտավոր է սույն օրենքից բխող կազմակերպչական, տեխնիկական, ծրագրային միջոցներ ձեռնարկել կրիտիկական տեղեկատվական ենթակառուցվածքի կիբեռանվտանգության պատշաճ ապահովման համար, համագործակցել իրավասու պետական մարմինների հետ, ստանալ տեղեկատվություն և խորհրդատվություն կիբեռմիջադեպերից պաշտպանության միջոցների, ինչպես նաև դրանց հայտնաբերման, կանխարգելման, հետևանքների վերացման մեթոդների վերաբերյալ: |