FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  452

Օրենսգրքի 8-րդ բաժնին վերաբերող անցումային հարկային հարաբերությունների կարգավորումը.
1. Օրենսգրքի 8-րդ բաժինը կիրառվում է այն հարաբերությունների նկատմամբ, որոնք ծագել են Օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո, իսկ մինչև Օրենսգիրքն ուժի մեջ մտնելը ծագած՝ բնապահպանական հարկի հետ կապված հարաբերությունների նկատմամբ կիրառվում է մինչև Օրենսգիրքն ուժի մեջ մտնելը բնապահպանական վճարների հետ կապված հարաբերությունները կարգավորող օրենսդրությունը.
2. Օրենսգրքով բնապահպանական հարկի մասով սահմանված հարկման բազայի այն չափաքանակները, որոնք բնապահպանական վճարների մասով մինչև Օրենսգիրքն ուժի մեջ մտնելը սահմանված չեն եղել, կիրառվում են Օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո հաշվարկվող հարկման բազայի նկատմամբ.
3. Օրենսգրքի ընդհանուր մասով լրացուցիչ պարտավորությունների առաջացման համար սահմանված վաղեմության ժամկետները գործում են նաև Օրենսգրքի 17-րդ բաժնով սահմանված կարգով հայտնաբերված` մինչև Օրենսգիրքն ուժի մեջ մտնելը կատարված բնապահպանական վճարների հաշվարկման ու վճարման կարգի խախտումների դեպքում.
4. 2018 թվականի հունվարի 1-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ընդերքօգտագործման, արտադրության և (կամ) սպառման թափոնները հատուկ հատկացված տեղերում պահելու համար բնապահպանական հարկով հարկման բազա է համարվում մինչև Օրենսգիրքն ուժի մեջ մտնելը բնապահպանական վճարի հաշվարկման օբյեկտը.
5. 2018 թվականի հունվարի 1-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ընդերքօգտագործման, արտադրության և (կամ) սպառման թափոնները հատուկ հատկացված տեղերում պահելու համար բնապահպանական հարկը հաշվարկվում է մինչև Օրենսգիրքն ուժի մեջ մտնելը բնապահպանական վճարի հաշվարկման համար սահմանված կարգով և դրույքաչափերով: