Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 26 Հանցանքն անզգուշությամբ կատարելը. 1. Անզգուշությունը դրսևորվում է հանցավոր ինքնավստահությամբ կամ հանցավոր անփութությամբ. 2. Հանցանքը համարվում է հանցավոր ինքնավստահությամբ կատարված, եթե անձը նախատեսում է իր արարքի վտանգավոր հետևանքների առաջացման հնարավորությունը, սակայն առանց բավարար հիմքերի համոզված է լինում, որ տվյալ դեպքում դրանք կկանխվեն. 3. Հանցանքը համարվում է հանցավոր անփութությամբ կատարված, եթե անձը չի նախատեսում իր արարքի վտանգավոր հետևանքների առաջացման հնարավորությունը, թեև տվյալ իրադրությունում պարտավոր էր և կարող էր նախատեսել: Հանցանքը համարվում է անփութությամբ կատարված նաև սույն օրենսգրքի 28-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված պայմանների առկայության դեպքում: |