Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 52 Վարձակալության պայմանագրի փոփոխումը և լուծումը. 1. Վարձակալության պայմանագրի պայմանների փոփոխում կողմերի անհամաձայնության դեպքերում կատարվում է դատական կարգով հետևյալ հիմքերով. ա) հրդեհների, քամիներից հողմահարման, վնասատուների և հիվանդությունների, երաշտի և սակավաջրության հետևանքով և այլ պատճառներով անտառային հողերի վիճակի վատթարացման ժամանակ. բ) անտառօգտագործման կարգի և ռեժիմի սահմանված կարգի փոփոխության դեպքում. 2. Պետական սեփականություն համարվող անտառների և անտառային հողերի վարձակալության պայմանագիրը վաղաժամկետ լուծվում է, եթե փոփոխվել է անտառի նպատակային նշանակությունը: Դրա հետևանքով տուժած անձինք վնասի հատուցման իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն. 3. Վարձակալության պայմանագիրը վաղաժամկետ լուծվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով: |