Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՍՆԱՎՈՐ ՊԱՀՆՈՐԴԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 13 Թիկնապահի և պահնորդի իրավունքները. 1. Թիկնապահական կամ պահնորդական գործառույթներ իրականացնելիս թիկնապահը և պահնորդը իրավունք ունեն` 1) պահպանվող օբյեկտի տարածքում գտնվող անձանցից պահանջելու անցագրային և ներօբյեկտային պայմանակարգերի պահանջների պահպանում. 2) պահպանվող օբյեկտում անցագրային և ներօբյեկտային պայմանակարգերի պայմաններն ապահովելիս, իրենց իրավասության շրջանակներում, թիկնապահական և պահնորդական ծառայություններ մատուցելու մասին պայմանագրին համապատասխան, իրականացնելու քաղաքացիների անձնական խուզարկություն, նրանց մոտ գտնվող առարկաների զննում, անձը հաստատող, ինչպես նաև պահպանվող օբյեկտ հետիոտն կամ տրանսպորտային միջոցով մուտքի և ելքի, գույք տեղափոխելու փաստաթղթերի ուսումնասիրություն. 3) վնասազերծելու պաշտպանվող անձի կամ պահպանվող օբյեկտի, ինչպես նաև իրենց նկատմամբ ոտնձգություն կատարած անձին և վերջինիս հանձնելու իրավապահ մարմիններին. 4) իրականացնելու պահպանվող օբյեկտի տարածք մտնող և դուրս եկող տրանսպորտային միջոցների զննում. 5) սույն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով կիրառելու ֆիզիկական ուժ, զենք, հատուկ կամ տեխնիկական միջոցներ. 2. Թիկնապահի կամ պահնորդի կողմից ֆիզիկական և իրավաբանական անձանց օրինական իրավունքների և ազատությունների խախտումը հանգեցնում է օրենքով սահմանված պատասխանատվության: |