Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 214 Քննչական գործողություն կատարելիս տեխնիկական միջոցների կիրառումը. 1. Քննչական գործողության ընթացքը և արդյունքներն ամրագրելու, հանցագործության հետքերը և իրեղեն ապացույցները հայտնաբերելու, ամրապնդելու և վերցնելու նպատակով կարող են կատարվել ձայնագրում, լուսանկարում, պատրաստվել հետքերի ծեփապատճեններ և դրոշմվածքներ, կիրառվել այլ տեխնիկական միջոցներ. 2. Տեխնիկական միջոցներ կիրառելուց առաջ քննիչն այդ մասին տեղեկացնում է քննչական գործողության մասնակիցներին, ինչպես նաև միջոցներ է ձեռնարկում տեխնիկական միջոցների սարքինությունն ստուգելու ուղղությամբ. 3. Սույն օրենսգրքի 208-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված քննչական գործողությունները (բացառությամբ փաստաթղթի զննության, տեղեկատվության պահանջի և առարկաներ կամ փաստաթղթեր վերցնելու) պարտադիր տեսաձայնագրվում են, բացառությամբ երբ դա օբյեկտիվորեն անհնար է. 4. Տեսաձայնագրումը պետք է իրականացվի քննչական գործողությունը սկսելու պահից մինչև դրա ավարտը, առանց ընդհատման, բացառությամբ անկանխատեսելի տեխնիկական անսարքության կամ օբյեկտիվ անհնարինության այլ դեպքերի: Տեսաձայնագրման ընդհատման դեպքում քննչական գործողության կատարումն ընդհատվում է, որի պատճառները նշվում են այդ նպատակով կազմվող առանձին արձանագրությունում: Քննչական գործողության կատարումը շարունակվում է տեսաձայնագրումը վերսկսելու պահից: Մինչ այդ քննիչը միջոցներ է ձեռնարկում քննչական գործողության բնականոն ընթացքը և արդյունավետությունն ապահովելու ուղղությամբ: Տեսաձայնագրման դեպքում ապահովվում են քննչական գործողության ընթացքի ամբողջականությունը, տեսանելիությունը (ընդգրկվածությունը, լուսավորությունը և այլն) և լսելիությունը: Տեսաձայնագրությունը չի կարող մոնտաժվել կամ այլ կերպ փոփոխվել. 5. Տեսաձայնագրման միջոցով կատարված քննչական գործողության արձանագրությունն ապացուցման գործընթացում չի կարող օգտագործվել առանց տվյալ քննչական գործողության տեսաձայնագրության հասանելիության կամ տեսաձայնագրության էլեկտրոնային կրիչի: |
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 214 6. Այն բացառիկ դեպքերում, երբ առողջական վիճակի կամ այլ վայրում գտնվելու պատճառով անձի ներկայությունը քննչական գործողության կատարմանն անհնար է, կամ երբ առկա է անձի անվտանգությունն ապահովելու, կամ անչափահաս տուժողի կամ վկայի իրավաչափ շահերի պաշտպանության անհրաժեշտություն, և դա է պահանջում արդարադատության շահը, քննչական գործողությունը կարող է կատարվել տեսահաղորդակցության տեխնիկական միջոցների օգտագործմամբ (տեսակապի միջոցով). 7. Տեսակապի միջոցով քննչական գործողության ընթացքում պետք է երաշխավորվի, որ քննիչը և այլ վայրում գտնվող քննչական գործողության մասնակիցները հստակ տեսնեն և լսեն միմյանց. 8. Տեսակապի միջոցով քննչական գործողությունն սկսելուց առաջ քննիչը պետք է հայտարարի` 1) քննչական գործողությունը կատարելու տեղը, տարին, ամիսը, օրը և ժամը, ինչպես նաև տեղեկություններ, թե որ վարույթով է կատարվում տվյալ քննչական գործողությունը. 2) քննչական գործողությունը կատարող քննիչի անունը, ազգանունը, պաշտոնը. 3) այլ վայրում գտնվող և քննչական գործողության կատարմանն օժանդակող իրավասու անձի անունը, ազգանունը, պաշտոնը. 4) քննչական գործողության ժամանակ կիրառվող տեխնիկական միջոցները. 9. Այլ վայրում գտնվող և քննչական գործողության կատարմանն օժանդակող անձն ապահովում է քննչական գործողության մասնակիցների ինքնության ստուգումը: Քննչական գործողության ավարտին քննիչը քննչական գործողության մասնակիցներին հարցնում է, թե արդյոք ունեն առարկություններ քննչական գործողության կատարման կարգի կամ ընթացքի վերաբերյալ, և դրանց առկայության դեպքում խնդրում է բարձրաձայն ներկայացնել դրանք. 10. Տեսակապի միջոցով կատարված քննչական գործողության արձանագրությունն ապացուցման գործընթացում չի կարող օգտագործվել առանց տվյալ քննչական գործողության տեսաձայնագրության հասանելիության կամ տեսաձայնագրության էլեկտրոնային կրիչի. 11. Քննչական գործողության ընթացքում կիրառվող տեխնիկական միջոցների բնութագիրը և չափանիշները, ինչպես նաև տեխնիկական միջոցների օգտագործման կարգը սահմանում է Կառավարությունը։ |