FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  111

Ապահովագրական գաղտնիքի տրամադրումը.
1. Ապահովագրական գաղտնիք կազմող տեղեկությունների տրամադրումը՝ միայն սույն օրենքով սահմանված դեպքերում և հիմքերով պետական մարմիններին, պաշտոնատար անձանց ու քաղաքացիներին այդ տեղեկությունները բանավոր կամ գրավոր ձևով հաղորդելն է.
2. Այն անձինք կամ կազմակերպությունները, բացառությամբ ապահովագրողի, վերաապահովագրողի, ապահովագրական միջնորդություն իրականացնող անձի, Բյուրոյի, որոնց ապահովագրական գաղտնիք կազմող տեղեկությունները վստահված են եղել կամ հայտնի են դարձել դրանց ծառայության կամ աշխատանքի կապակցությամբ, իրավունք չունեն այդ տեղեկությունները տրամադրելու: Կենտրոնական բանկն իրավունք չունի պետական մարմիններին, պաշտոնատար անձանց ու քաղաքացիներին կամ որևէ այլ անձի տրամադրելու ապահովագրողների, վերաապահովագրողների, ապահովագրական միջնորդություն իրականացնող անձանց և Բյուրոյի վերահսկողության կապակցությամբ վերջիններիս հաճախորդների (Բյուրոյի անդամների հաճախորդների) վերաբերյալ իրեն հայտնի դարձած ապահովագրական գաղտնիք կազմող տեղեկությունները, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի.
3. «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված և ապահովագրական գաղտնիք հանդիսացող տեղեկատվությունը տրամադրվում է այդ օրենքով սահմանված լիազոր մարմնին փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման վերաբերյալ կասկածի կամ լիազոր մարմնի հարցման հիման վրա՝ այդ օրենքով սահմանված դեպքերում և կարգով.
4. «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում ապահովագրական գաղտնիք կազմող տեղեկատվությունը տրամադրվում է իրավասու մարմնին՝ դատարանի որոշման հիման վրա: