FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ

article  33

Հաշտարարության ավարտը.
1. Հաշտարարության գործընթացն ավարտվում է՝
    1) կողմերից առնվազն մեկի կամ հաշտարարի կողմից գործընթացը դադարեցնելու վերաբերյալ ներկայացված միջնորդության հիման վրա՝ հաշտարարություն նշանակած մարմնի կողմից որոշման կայացմամբ.
    2) հաշտարարության արդյունքում հաշտության համաձայնության կնքման դեպքում`
    ա. ազատազրկման հետ չկապված պատիժների կատարման փուլում` պրոբացիայի ծառայության ղեկավարի հաստատմամբ կամ մերժմամբ,
    բ. դատական քննության փուլում` այն հաշտարարություն նշանակած դատարանին ներկայացնելով.
2. Յուրաքանչյուր կողմ ցանկացած պահի կարող է դիմել պրոբացիայի ծառայության ղեկավարին հաշտարարության գործընթացը դադարեցնելու միջնորդությամբ.
3. Հաշտության վերաբերյալ գրավոր համաձայնության մեջ կարող է նախատեսվել պրոբացիայի շահառուի կողմից տուժողին պատճառված վնասի հատուցման պարտականությունը, դրա ժամկետներն ու իրականացման կարգը.
4. Հաշտարարության արդյունքում հաշտության համաձայնություն կնքելու դեպքում հաշտարարը պարտավոր է հաշտության համաձայնությունն ստորագրելու պահից երկու աշխատանքային օրվա ընթացքում պատշաճ ծանուցել պրոբացիայի ծառայության ղեկավարին՝ կցելով հաշտության համաձայնության բնօրինակը.
5. Ստանալով հաշտարարի` վեճը հաշտարարությամբ լուծելու մասին պատշաճ ծանուցումը, պրոբացիայի ծառայության ղեկավարն անհապաղ, բայց ոչ ուշ, քան երեք աշխատանքային օրվա ընթացքում հաստատում կամ մերժում է կողմերի միջև ձեռք բերված հաշտության համաձայնությունը, իսկ դատարանի նախաձեռնությամբ նշանակված հաշտարարության դեպքում այն ներկայացնում է դատարան.
6. Դատարանը կամ պրոբացիայի ծառայության ղեկավարը մերժում է կողմերի միջև ձեռք բերված հաշտության համաձայնությունը, եթե հաշտության համաձայնությունը չի համապատասխանում օրենսդրության պահանջներին: Պրոբացիայի ծառայության ղեկավարի կողմից կողմերի միջև ձեռք բերված հաշտության համաձայնության մերժումը չի կարող արգելք հանդիսանալ կողմերի միջև հաշտարարության նոր գործընթաց սկսելու համար: