Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ (ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ) ՄԱՍԻՆ article 241 ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՈՒՄԸ. 1. Պետական գույքի մասնավորեցման մասին որոշումն ընդունում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը. 2. Պետական գույքի մասնավորեցումը չկայանալու դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարությունը 60 օրվա ընթացքում ընդունում է նոր որոշում` գույքը սույն օրենքով սահմանված կարգով մասնավորեցնելու կամ լուծարելու մասին. 3. Սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին կետի «ա», «բ» և «դ» ենթակետերով սահմանված ձևերով պետական գույքը չմասնավորեցվելու դեպքում, մինչև տվյալ գույքը մասնավորեցնելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության նոր որոշման ընդունումը, մասնավորեցման սուբյեկտները կարող են դիմել կոմիտե` տվյալ գույքը մասնավորեցնելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության վերջին որոշմամբ սահմանված պայմաններով այդ գույքը ձեռք բերելու համար. 4. Սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետով սահմանված ձևով պետական գույքը չմասնավորեցվելու դեպքում, մինչև տվյալ գույքը մասնավորեցնելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության նոր որոշման ընդունումը, մասնավորեցման սուբյեկտները կարող են դիմել կոմիտե` տվյալ գույքը մասնավորեցնելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության վերջին որոշմամբ սահմանված պայմաններով այդ գույքը ձեռք բերելու համար, եթե այդ որոշմամբ սահմանված բոլոր պայմաններն արտահայտված են թվային մեծություններով. 5. Մասնավորեցման սուբյեկտի դիմումն ստանալուց հետո կոմիտեն, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով, մեկամսյա ժամկետում պետական գույքն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնում է` մասնավորեցման սուբյեկտին: |