FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՏԻՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  12

Կոոպերատիվին անդամագրվելը.
1. Կոոպերատիվի պետական գրանցումից հետո կոոպերատիվին անդամագրվելու (լիիրավ անդամ դառնալու) ցանկություն ունեցող իրավաբանական և ֆիզիկական անձինք կոոպերատիվի գործադիր մարմին ներկայացնում են գրավոր դիմում.
2. Կոոպերատիվի գործադիր մարմինը գրավոր դիմումը ներկայացնում է առաջիկա ընդհանուր ժողովի քննարկմանը.
3. Անդամագրվելու դրական կամ բացասական որոշման մասին դիմողը պատշաճ ծանուցվում է ոչ ուշ, քան որոշման ընդունման օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում.
4. Ընդհանուր ժողովի կողմից դիմումի մերժման և վերադարձման պատճառներն (հիմքերն) են.
    1) դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով ֆիզիկական անձին անգործունակ ճանաչելը.
    2) իրավաբանական անձի գործունեության դադարեցումը.
    3) կանոնադրության պահանջների անհամապատասխանությունը.
5. Դիմողը հանդիսանում է կոոպերատիվի անդամ` ընդհանուր ժողովի կողմից համապատասխան որոշում կայացնելու կամ դրանում նշված օրվանից.
6. Կոոպերատիվը կարող է ունենալ ներդրող անդամ: Ներդրող անդամն ունի խորհրդատվական ձայնի իրավունք: Ներդրող անդամը չի օգտվում կոոպերատիվ գործարքներից: Ներդրող անդամը որպես փոխհատուցում իր ներդրած կապիտալի համամասնությամբ կարող է ստանալ մասնաբաժին` սույն օրենքի 23-րդ հոդվածում նշված առավելագույն տարեկան մասնաբաժնի կրկնապատիկից ոչ ավելի: