Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՄԱՍԻՆ article 29 ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՕԲՅԵԿՏՆԵՐՆ ՕԳՏԱԳՈՐԾՈՂԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. Հայաստանի Հանրապետությունում կենդանական աշխարհի օբյեկտներն օգտագործողը պարտավոր է` ա) գործել բնության պահպանության մասին օրենսդրության պահանջներին համապատասխան. բ) ապահովել պայմանագրով իրեն հատկացված կենդանական աշխարհի օբյեկտների պահպանությունը. գ) չխախտել կենդանական համակեցությունների ամբողջականությունը. դ) կատարել պայմանագրային պարտականությունները. ե) իրականացնել անհրաժեշտ միջոցառումներ կենդանական աշխարհի օբյեկտների վերարտադրության և պաշտպանության նպատակով. զ) աջակցել պետական մարմինների գործունեությանը` կենդանական աշխարհի օբյեկտների հսկողության, պետական հաշվառման և մոնիտորինգի իրականացման համար. է) ժամանակին մուծել կենդանական աշխարհից օգտվելու համար սահմանված վճարները. ը) չխախտել կենդանական աշխարհի օբյեկտների այլ օգտագործողների իրավունքները. թ) հատուցել Հայաստանի Հանրապետության բնապահպանության օրենսդրության խախտման հետևանքով պատճառված վնասը: |