FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  96

Իրացման ոչ ենթակա պարտապանի գույքը.
1. Պարտատերերի պահանջների բավարարման նպատակով իրացման (օտարման) ենթակա չէ պարտապանի այն գույքը, որի վրա Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով չի կարող բռնագանձում տարածվել.
2. Պարտապանի կամ այլ անձանց պահանջով դատարանի որոշմամբ բռնագանձում կարող է չտարածվել բռնագանձման ենթակա պարտապանի այն գույքի վրա, որի արժեքը էական ազդեցություն չի կարող ունենալ պարտատերերի պահանջների բավարարման համար.
3. Եթե հարկադիր կատարման օրենսդրության իմաստով` պարտապանի միակ բնակարանն իրացվում է կառավարության սահմանած գումարը գերազանցող գնով, ապա կառավարության սահմանած` միակ բնակարանի իրացման համար նախատեսված նվազագույն գումարը վերադարձվում է պարտապանին և ենթակա չէ բռնագանձման: