Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԻՑ ԲԽՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 47 Լրացուցիչ վճարները. 1. Բյուրոյի անդամ ապահովագրական ընկերությունները Երաշխավորման ֆոնդ լրացուցիչ վճարները կատարում են, եթե Երաշխավորման ֆոնդի միջոցները բավարար չեն (բավարար չեն լինի) սույն օրենքով սահմանված հատուցումները վճարելու կամ սույն օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված բժշկական օգնության հետ կապված ծախսերի վճարումները կատարելու համար: Միջոցների անբավարարության դեպքում 15 օրվա ընթացքում Բյուրոյի խորհուրդը որոշում է կայացնում լրացուցիչ վճարներ ներգրավելու վերաբերյալ, որով սահմանվում է հատուցումների վճարման (սույն օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված բժշկական օգնության հետ կապված ծախսերի վճարումների կատարման) համար անհրաժեշտ լրացուցիչ վճարների չափը: Երաշխավորման ֆոնդի միջոցների անբավարարության չափանիշները, դրա մասին որոշման կայացման կարգը սահմանվում են Բյուրոյի կանոններով. 2. Բյուրոյի անդամ ապահովագրական ընկերությունները լրացուցիչ վճարները վճարում են Երաշխավորման ֆոնդի միջոցների չբավարարող չափով` սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված որոշման ընդունմանը նախորդող եռամսյակի ընթացքում ԱՊՊԱ գծով հաշվեգրված ապահովագրավճարների ցուցանիշում իրենց մասնաբաժնին համամասնորեն: Ընդ որում, սույն մասով նախատեսված ապահովագրավճարների ցուցանիշը հաշվարկելիս հիմք են ընդունվում միայն այն ապահովագրական ընկերությունների հաշվեգրած ապահովագրավճարները, որոնք Բյուրոյի անդամ լինելու կամ սույն օրենքի 29-րդ հոդվածի 8-րդ մասի ուժով պարտավոր են վճարել սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված որոշմամբ սահմանված լրացուցիչ վճարները. 3. Բյուրոյի անդամ ապահովագրական ընկերությունները լրացուցիչ վճարները վճարում են սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված որոշումն ստանալու օրվանից հետո` 30 օրվա ընթացքում: |