Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 29 ԼՈՒԾԱՐՎՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԻ ԲԱՇԽՈՒՄԸ ԲԱԺՆԵՏԵՐԵՐԻ ՄԻՋև. 1. Պարտատերերի հանդեպ լուծարվող Ընկերության պարտավորությունները բավարարելուց հետո մնացած գույքը լուծարման հանձնաժողովը բաշխում է բաժնետերերի միջև` հետևյալ հաջորդականությամբ` առաջին հերթին կատարվում են վճարումներն այն բաժնետոմսերի դիմաց, որոնք պետք է հետ գնվեն սույն օրենքի 57-րդ հոդվածին համապատասխան. երկրորդ հերթին վճարվում են արտոնյալ բաժնետոմսերի համար հաշվարկված, բայց չվճարված շահութաբաժինները. երրորդ հերթին կատարվում են արտոնյալ բաժնետոմսերի լուծարային արժեքի վճարումները. չորրորդ հերթին կատարվում է լուծարվող Ընկերության մնացած գույքի բաշխումը հասարակ (սովորական) և բոլոր տեսակների արտոնյալ բաժնետոմսերի սեփականատերերի միջև. 2. Գույքի բաշխումը յուրաքանչյուր հերթով իրականացվում է նախորդող հերթի լրիվ բաշխումն ավարտելուց հետո: Կանոնադրությամբ սահմանված արտոնյալ բաժնետոմսերի առանձին դասերի լուծարային արժեքի վճարումներն իրականացվում են կանոնադրությամբ սահմանված հերթականությամբ, և յուրաքանչյուր հերթի արտոնյալ բաժնետոմսերի լուծարային արժեքի վճարումները կատարվում են նախորդ հերթի լուծարային արժեքի լրիվ վճարումից հետո: Եթե Ընկերության տրամադրության տակ գտնվող գույքը չի բավարարում արտոնյալ բաժնետոմսերի համար հաշվարկված, բայց չվճարված շահութաբաժինները բոլոր բաժնետերերին վճարելու համար, ապա գույքը բաշխվում է բաժնետերերի միջև` նրանց պատկանող նման տեսակի բաժնետոմսերի քանակին համամասնորեն: Եթե Ընկերության տրամադրության տակ գտնվող գույքը չի բավարարում կանոնադրությամբ սահմանված արտոնյալ բաժնետոմսերի լուծարային արժեքը բոլոր բաժնետերերին վճարելու համար, ապա գույքը բաշխվում է բաժնետերերի միջև` նրանց պատկանող նման տեսակի բաժնետոմսերի քանակին համամասնորեն: |