Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 5
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 72 Հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորության առաջացումն ու դադարումը: Հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը չվճարելու դեպքերը. 1. Հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորությունն առաջանում է սույն հոդվածի 5-րդ կետին համապատասխան, սույն Օրենսգրքի 91-րդ, 97-րդ, 103-րդ, 136-րդ, 137-րդ, 153-րդ, 162-րդ, 174-րդ, 198-րդ, 208-րդ, 216-րդ, 225-րդ, 241-րդ, 247-րդ, 279-րդ, 284-րդ և 295-րդ հոդվածներին համապատասխան, ինչպես նաև սույն Օրենսգրքի 254-րդ հոդվածին համապատասխան Հանձնաժողովի կողմից և Հանձնաժողովի կողմից նախատեսված դեպքերում՝ անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված հանգամանքների ի հայտ գալու դեպքում. 2. Հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքեր վճարելու պարտավորությունը դադարում է 1) սույն Օրենսգրքի 91-րդ, 97-րդ, 103-րդ, 136-րդ, 137-րդ, 153-րդ, 162-րդ, 174-րդ, 198-րդ, 208-րդ, 216-րդ, 225-րդ, 241-րդ, 247-րդ, 279-րդ, 284-րդ և 295-րդ հոդվածներով նախատեսված հանգամանքների ի հայտ գալու և հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքեր վճարելու պարտավորության դադարման հետ կապված պայմանների պահպանման դեպքում; 2) սույն հոդվածի 5-րդ կետին համապատասխան; 3) սույն Օրենսգրքի 254-րդ հոդվածին համապատասխան Հանձնաժողովի կողմից և Հանձնաժողովի կողմից նախատեսված դեպքերում՝ անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված հանգամանքների ի հայտ գալու դեպքում: 4) սույն Օրենսգրքի 73-րդ հոդվածի 4-րդ կետում և 77-րդ հոդվածի 3-րդ կետի երկրորդ պարբերությունում նշված դեպքերում; 5) այն դեպքում, երբ սույն Օրենսգրքի 77-րդ հոդվածի 4-րդ կետի 4-րդ ենթակետին համապատասխան՝ հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի բռնագանձման միջոցներ չեն կիրառվում հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի այն գումարի նկատմամբ, որն անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան ճանաչվել է բռնագանձման համար անհուսալի: |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 72 3. Հանձնաժողովն իրավունք ունի որոշելու այն հանգամանքները, որոնց պարագայում դադարում է հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորությունը այն դեպքերում, երբ միևնույն ապրանքների համար հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքեր վճարելու պարտավորությունը տարբեր անձանց համար առաջացել է տարբեր հանգամանքներում և (կամ) բազմիցս, այդ թվում, այն դեպքում, երբ հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքեր վճարելու պարտավորությունն առաջացել է մեկ անդամ պետությունում, իսկ այն հանգամանքները, որոնց ժամանակ հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման պարտավորությունը դադարում է, ի հայտ են եկել այլ անդամ պետությունում, ինչպես նաև այդ հանգամանքների ի հայտ գալու հաստատման գործում մաքսային մարմինների փոխգործակցության կարգը. 4. Հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը չեն վճարվում՝ 1) այն ապրանքների համար, որոնք ձևակերպվում են (ձևակերպվել են) այնպիսի մաքսային ընթացակարգով, որով ձևակերպելու պայմաններով չի նախատեսվում հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարում մինչև այդպիսի մաքսային ընթացակարգի գործողության ավարտը կամ դադարումը, և այդ մաքսային ընթացակարգին համապատասխան այդ ապրանքները օգտագործելու պայմանները պահպանելու դեպքում. 2) ապրանքների առանձին կատեգորիաների համար, որոնք սույն Օրենսգրքի 272-րդ հոդվածի 4-րդ կետին և 281-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան՝ ենթակա չեն մաքսային ընթացակարգերով ձևակերպման՝ ապրանքների այդ կատեգորիաների համար սույն Օրենսգրքով սահմանված օգտագործման պայմանները պահպանելու դեպքում. 5. Միության մաքսային սահմանով ապրանքների անօրինական տեղափոխման դեպքում հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորությունը առաջանում, դադարում է և ենթակա է կատարման այն հանգամանքներն ի հայտ գալու դեպքում, որոնք սահմանված են ներմուծման մաքսատուրքերը վճարելու պարտավորության առաջացման, դադարման և կատարման համար սույն Օրենսգրքի 56-րդ հոդվածով՝ հաշվի առնելով Միության շրջանակներում միջազգային պայմանագրերով նախատեսված առանձնահատկությունները: |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 72 Միության մաքսային սահմանով ապրանքների անօրինական տեղափոխման դեպքում հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը ենթակա են վճարման այն չափերով, ինչպես դա կարվեր, եթե ապրանքները ձևակերպվեին «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով: Միության մաքսային սահմանով ապրանքների անօրինական տեղափոխման դեպքում հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը հաշվարկվում են սույն գլխին համապատասխան, հաշվի առնելով Միության շրջանակներում միջազգային պայմանագրերով նախատեսված առանձնահատկությունները: Հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը հաշվարկելու համար կիրառվում են Միության մաքսային սահմանը հատելու օրվա դրությամբ գործող հատուկ հակագնագցման, փոխհատուցման տուրքերի դրույքաչափերը, իսկ եթե այդ օրը որոշված չէ՝ Միության մաքսային սահմանով ապրանքների անօրինական տեղափոխման փաստը բացահայտելու օրվա դրությամբ գործող փոխարժեքներով: Այն դեպքում, երբ ապրանքների մաքսային արժեքը որոշելու, ինչպես նաև հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը հաշվարկելու համար անհրաժեշտ է կատարել արտարժույթի վերահաշվարկ անդամ պետության արժույթի, այդպիսի վերահաշվարկը կատարվում է ապրանքները Միության մաքսային սահմանով անցնելու օրվա դրությամբ գործող փոխարժեքներով, իսկ եթե այդ օրը որոշված չէ՝ Միության մաքսային սահմանով ապրանքներն անօրինական տեղափոխման փաստը բացահայտելու օրվա դրությամբ գործող փոխարժեքներով: Եթե մաքսային մարմինը չունի ապրանքների (դրանց բնույթի, անվանման, քանակի, ծագման և (կամ) մաքսային արժեքի) մասին ճշգրիտ տեղեկություններ, վճարման ենթակա հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի հաշվարկման համար բազան որոշվում է մաքսային մարմնի մոտ առկա տեղեկությունների հիման վրա, իսկ ապրանքների դասակարգումը իրականացվում է՝ հաշվի առնելով սույն Օրենսգրքի 20-րդ հոդվածի 3-րդ կետը: |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 72 Եթե ապրանքի ծածկագիրը Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկին համապատասխան որոշվում է 10 նիշից պակաս քանակով խմբավորման մակարդակով, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի հաշվարկման համար կիրառվում է նման խմբավորման մեջ մտնող ապրանքներին համապատասխանող հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի դրույքաչափերից ամենամեծը: Հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը հաշվարկվում են՝ ելնելով ապրանքների՝ սույն Օրենսգրքի 4-րդ գլխին համապատասխան հաստատված ծագումից և (կամ) նշված տուրքերը սահմանելու համար անհրաժեշտ այլ տեղեկություններից: Եթե ապրանքների ծագումը և (կամ) նշված տուրքերը սահմանելու համար անհրաժեշտ այլ տեղեկություններ հաստատված չեն, ապա հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը հաշվարկվում են՝ հիմք ընդունելով հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի դրույքաչափերից ամենամեծը, որոնք սահմանվել են Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի նույն ծածկագրին դասվող ապրանքների համար, եթե ապրանքի դասակարգումն իրականացվել է 10 նիշի մակարդակով, կամ խմբավորման մեջ մտնող ապրանքների համար, եթե ապրանքների ծածկագրերը Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկին համապատասխան, սահմանվել են 10-ից պակաս նիշերի քանակով խմբավորման մակարդակով: Ապրանքների մասին ճշգրիտ տեղեկությունները հետագայում պարզվելու դեպքում հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը հաշվարկվում են՝ հիմք ընդունելով այդ ճշգրիտ տեղեկությունները, կատարվում է հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի՝ ավել վճարված կամ ավել բռնագանձված գումարների վերադարձ (հաշվանցում) կամ սույն Օրենսգրքի 76-րդ և 77-րդ հոդվածներին համապատասխան չվճարված գումարների բռնագանձում: |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 72 6. Անդամ պետության օրենսդրությանը համապատասխան՝ ապրանքները բռնագրավելու կամ այդ անդամ պետության սեփականություն (եկամուտ) դարձնելու, սույն Օրենսգրքի 51-րդ գլխին համապատասխան՝ մաքսային մարմինների կողմից ապրանքներն արգելանքի վերցնելու (արգելապահելու), ժամանակավոր պահպանման հանձնելու, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորությունը կատարելուց հետո ապրանքները մաքսային ընթացակարգերով ձևակերպելու և (կամ) դրանք (լրիվ կամ մասնակիորեն) բռնագանձելու դեպքում սույն հոդվածին համապատասխան վճարված և (կամ) բռնագանձված հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի գումարները ենթակա են վերադարձման (հաշվանցման)՝ սույն Օրենսգրքի 76-րդ հոդվածին համապատասխան. 7. Սույն հոդվածի 5-րդ կետի դրույթները չեն կիրառվում Միության մաքսային սահմանով ոչ հավաստի մաքսային հայտարարագրմամբ ապրանքների անօրինական տեղափոխման դեպքում: Միության մաքսային սահմանով ոչ հավաստի հայտարարագրմամբ ապրանքների անօրինական տեղափոխման դեպքում հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը հաշվարկվում են սույն Օրենսգրքին համապատասխան: Ընդ որում, ապրանքների մաքսային հայտարարագրման ժամանակ փաստացի վճարված հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը երկրորդ անգամ չեն վճարվում (բռնագանձվում), իսկ հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի՝ ավել վճարված և (կամ) ավել բռնագանձված գումարները ենթակա են վերադարձման (հաշվանցման) սույն Օրենսգրքին համապատասխան: |