Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 3
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 168 Միության մաքսային տարածքում ապրանքների վերամշակման պայմանների մասին փաստաթուղթը. 1. Անդամ պետության լիազորված մարմնի կողմից տրվող՝ Միության մաքսային տարածքում ապրանքների վերամշակման պայմանների մասին փաստաթուղթը կարող է ստանալ այն անդամ պետության ցանկացած անձ, որի տարածքում տրվում է այդ փաստաթուղթը, այդ թվում՝ վերամշակման գործողություններ կատարող կամ այդպիսի գործողություններ անմիջականորեն չկատարող անձը. 2. Միության մաքսային տարածքում ապրանքների վերամշակման պայմանների մասին փաստաթուղթը պետք է ներառի տեղեկություններ՝ 1) փաստաթուղթը տրամադրած՝ անդամ պետության լիազորված մարմնի մասին. 2) այն անձի մասին, որին տրվել է փաստաթուղթը. 3) այն անձի (անձանց) մասին, որը (որոնք) անմիջապես կատարելու է (կատարելու են) Միության մաքսային տարածքում վերամշակման գործողություններ. 4) օտարերկրյա ապրանքների և դրանց վերամշակման արդյունքների մասին (անվանումը, ծածկագիրը՝ Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկին համապատասխան, քանակը և արժեքը): Անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ կարող է նախատեսվել Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի ապրանքային դիրքի մակարդակով օտարերկրյա ապրանքների և դրանց վերամշակման արդյունքների ծածկագիրը նշելու հնարավորությունը, ինչպես նաև՝ ապրանքների և դրանց վերամշակման արդյունքների արժեքը չնշելու հնարավորությունը. 5) Միության այն ապրանքների մասին, որոնց առնչությամբ անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված են օտարերկրյա ապրանքների վերամշակման տեխնոլոգիական գործընթացի իրականացումն ապահովող արտահանման մաքսատուրքերի դրույքաչափերը (անվանումը, ծածկագիրը՝ Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկին համապատասխան, և քանակը), եթե դա սահմանված է անդամ պետության օրենսդրությամբ. 6) ապրանքների տիրապետման, օգտագործման և (կամ) տնօրինման իրավունքը հաստատող փաստաթղթերի մասին. 7) վերամշակման արդյունքների ելքի չափաքանակները՝ քանակական և (կամ) տոկոսային արտահայտությամբ. 8) մաքսային տարածքում վերամշակման գործողությունների, դրանց կատարման եղանակների մասին. |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 168 9) «մաքսային տարածքում վերամշակում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող օտարերկրյա ապրանքները դրանց վերամշակման արդյունքներում նույնականացնելու եղանակների մասին. 10) թափոնների և մնացորդների մասին (անվանումը, ծածկագիրը՝ Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկին համապատասխան, քանակը և արժեքը)։ Անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ կարող է նախատեսվել Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի ապրանքային դիրքի մակարդակով թափոնների և մնացորդների ծածկագիրը նշելու հնարավորություն, ինչպես նաև այդ թափոնների ու դրանց մնացորդների արժեքը չնշելու հնարավորություն. 11) Միության մաքսային տարածքում ապրանքների վերամշակման ժամկետի մասին. 12) ապրանքները համարժեք ապրանքներով փոխարինելու մասին՝ այնպես, ինչպես դրանք սահմանված են սույն Օրենսգրքի 172-րդ հոդվածում, եթե այդպիսի փոխարինում թույլատրվում է. 13) առևտրային նպատակներով թափոնների հետագա օգտագործման հնարավորության մասին. 14) այն մաքսային մարմնի (մարմինների) մասին, որում (որոնցում) ենթադրվում են ապրանքների՝ «մաքսային տարածքում վերամշակում» մաքսային ընթացակարգով ձևակերպումը և այդ մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելը. 3. Միության մաքսային տարածքում ապրանքների վերամշակման ժամկետը չի կարող գերազանցել 3 տարին կամ ապրանքների առանձին կատեգորիաների համար Հանձնաժողովի կողմից սահմանվող՝ ավելի տևական ժամկետը. 4. Միության մաքսային տարածքում ապրանքների վերամշակման ժամկետը ներառում է՝ 1) ապրանքների վերամշակման արտադրական գործընթացի տևողությունը. 2) Միության մաքսային տարածքից վերամշակման արդյունքների փաստացի արտահանման և օտարերկրյա ապրանքների թափոնների ու մնացորդների տնօրինման հետ կապված մաքսային գործառնությունների կատարման համար անհրաժեշտ ժամանակը: |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 168 5. Միության մաքսային տարածքում ապրանքների վերամշակման ժամկետը հաշվարկվում է ապրանքները «մաքսային տարածքում վերամշակում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու օրվանից, իսկ ապրանքների՝ մի քանի խմբաքանակներով մաքսային հայտարարագրման դեպքում՝ ապրանքների առաջին խմբաքանակը «մաքսային տարածքում վերամշակում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու օրվանից. 6. Միության մաքսային տարածքում ապրանքների վերամշակման ժամկետը կարող է երկարաձգվել սույն հոդվածի 3-րդ կետում նշված ժամկետի սահմաններում. 7. Անդամ պետությունների օրենսդրությամբ կարող են սահմանվել լրացուցիչ տեղեկություններ, որոնք պետք է նշվեն Միության մաքսային տարածքում ապրանքների վերամշակման պայմանների մասին փաստաթղթում. 8. Միության մաքսային տարածքում ապրանքների վերամշակման պայմանների մասին փաստաթղթի ձևը, դրա լրացման կարգը և այդպիսի փաստաթղթի տրամադրման, դրա մեջ փոփոխություններ (լրացումներ) կատարելու, ինչպես նաև դրա հետկանչի (չեղյալ ճանաչելու) և (կամ) դրա գործողությունը վերսկսելու կարգը սահմանվում են անդամ պետությունների օրենսդրությամբ. 9. Ապրանքների հայտարարագիրը որպես Միության մաքսային տարածքում ապրանքների վերամշակման պայմանների մասին փաստաթուղթ օգտագործելու դեպքում Միության մաքսային տարածքում ապրանքների վերամշակման պայմանների վերաբերյալ տեղեկությունները նշվում են հայտարարատուի կողմից ապրանքների հայտարարագրում: |