Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ article 17 Հոգեբուժական օգնություն և սպասարկում տրամադրելուն ներկայացվող ընդհանուր պահանջները և հոգեբուժական օգնություն և սպասարկում ստանալու համաձայնությունը. 1. Հոգեբուժական օգնությունը և սպասարկումն իրականացվում են հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի, իսկ օրինական ներկայացուցչի առկայության դեպքում` օրինական ներկայացուցչի գրավոր իրազեկված համաձայնության (դիմումի) դեպքում, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի. 2. 16 տարին լրացած երեխան կամ օրենքով սահմանված կարգով անգործունակ ճանաչված անձը հոգեբուժական միջամտություն ստանալու կամ դրանից հրաժարվելու վերաբերյալ գրավոր իրազեկված համաձայնությունը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, տալիս է, եթե` 1) բժիշկ-հոգեբույժի կարծիքով 16 տարին լրացած երեխան կամ օրենքով սահմանված կարգով անգործունակ ճանաչված անձն ունակ է հասկանալու հոգեբուժական միջամտության կամ դրա բացակայության հնարավոր հետևանքները․ 2) այդ տեղեկությունները չեն վնասի 16 տարին լրացած երեխային կամ օրենքով սահմանված կարգով անգործունակ ճանաչված անձին․ 3) կդյուրացնեն նրանց հոգեբուժական օգնության և սպասարկման տրամադրումը. 3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված պայմանների բացակայության դեպքում 16 տարին լրացած երեխայի կամ օրենքով սահմանված կարգով անգործունակ ճանաչված անձի հոգեբուժական օգնությունն ու սպասարկումն իրականացվում են սույն օրենքի 24-րդ հոդվածով սահմանված կարգով, եթե հոգեբուժական հանձնաժողովի եզրակացությամբ նրանց նկատմամբ անհրաժեշտ է իրականացնել հոգեբուժական միջամտություն. 4. 16 տարին չլրացած երեխայի գրավոր իրազեկված համաձայնությունը տալիս է նրա օրինական ներկայացուցիչը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի. 5. Երեխայի կամ օրենքով սահմանված կարգով անգործունակ ճանաչված անձի հոգեբուժական օգնությունը և սպասարկումն իրականացնելիս նրա կարծիքն ամրագրելը պարտադիր է. 6. Հոգեբուժական բժշկական օգնության և սպասարկման շրջանակում հետազոտող կամ բուժող բժիշկ-հոգեբույժը պարտավոր է անձին, իսկ օրինական ներկայացուցչի առկայության դեպքում՝ նաև օրինական ներկայացուցչին` 1) ներկայանալ որպես բժիշկ-հոգեբույժ․ |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ article 17 2) տրամադրել տեղեկություններ հոգեկան խանգարման բնույթի, առաջարկվող բուժման նպատակի, մեթոդաբանության, տևողության, ինչպես նաև կողմնակի ազդեցության և ակնկալվող արդյունքների, հոգեբուժական օգնությունից և սպասարկումից հրաժարվելու և դրա հետևանքների մասին ու դրանց վերաբերյալ բժշկական փաստաթղթում կատարել համապատասխան գրառումներ և հաստատել դրանք ստորագրությամբ՝ լիազոր մարմնի սահմանած կարգով. 7. Հոգեբուժական օգնություն և սպասարկում ստանալու համար դիմած անձը, իսկ օրինական ներկայացուցչի առկայության դեպքում` նաև օրինական ներկայացուցիչը, իրավունք ունեն ցանկացած պահի հրաժարվելու հոգեբուժական օգնություն և սպասարկում ստանալուց կամ պահանջելու դադարեցնել այն, բացառությամբ oրենքով նախատեսված դեպքերի: Հոգեկան առողջության խնդիր ունեցող անձին, իսկ օրինական ներկայացուցչի առկայության դեպքում՝ նաև օրինական ներկայացուցչին, բժիշկ-հոգեբույժը պետք է պարզաբանի հոգեբուժական օգնությունից և սպասարկումից հրաժարվելու հնարավոր հետևանքները. 8. Հոգեբուժական օգնությունից և սպասարկումից հրաժարվելու փաստը բժիշկ-հոգեբույժը գրառում է անձի բժշկական փաստաթղթում, և այն հաստատվում է բժիշկ-հոգեբույժի և հրաժարվող անձի, իսկ օրինական ներկայացուցչի առկայության դեպքում` նաև օրինական ներկայացուցչի ստորագրությամբ. 9. Հոգեբուժական օգնություն և սպասարկում տրամադրելու վերաբերյալ տվյալները բժիշկ-հոգեբույժը գրառում է հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի բժշկական փաստաթղթում և այն հաստատում ստորագրությամբ. 10. Բժշկական փաստաթղթի ձևերը, դրանց լրացման կարգը հաստատում է լիազոր մարմինը: |