FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  124

Վերամշակման արդյունքի մեջ Միության ապրանքների նույնականացումը.
1. Վերամշակման արդյունքի մեջ Միության ապրանքների նույնականացումը կատարվում է Միության մաքսային օրենսգրքի 180-րդ հոդվածով սահմանված նույնականացման եղանակներով, ընդ որում, նույնականացման եղանակի կիրառելիությունը որոշում է վերամշակման թույլտվությունը տրամադրած մաքսային մարմինը՝ հաշվի առնելով ապրանքների հատկությունները, բնույթը և դրանց վերամշակման գործառնությունները.
2. Մաքսային մարմինը կարող է ինքնուրույն որոշել վերամշակման արդյունքի մեջ Միության ապրանքների նույնականացման եղանակը, եթե հայտարարատուի կողմից առաջարկվող նույնականացման եղանակը ընդունելի չէ մաքսային մարմնի համար.
3. Մաքսային մարմինը ներկայացնում է գրավոր հիմնավորում հայտարարատուի կողմից առաջարկվող նույնականացման եղանակը չընդունելու վերաբերյալ.
4. Միության մաքսային օրենսգրքի 180-րդ հոդվածի վեցերորդ պարբերությամբ սահմանված նույնականացման միջոցների կիրառման նպատակով հայտարարատուն կարող է մաքսային մարմին ներկայացնել փաստաթղթեր՝ ելնելով ապրանքների բնույթից և Միության մաքսային տարածքից դուրս կատարվող վերամշակման գործողություններից, այդ թվում՝ Միության մաքսային տարածքից դուրս վերամշակման գործողությունների տեխնոլոգիական գործընթացում Միության ապրանքների օգտագործման, ինչպես նաև վերամշակման արդյունքների արտադրության տեխնոլոգիայի մասին մանրամասն տեղեկություններ պարունակող: