Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ article 22.1 Տրանսպորտային միջոց շահագործելու բժշկական հակացուցումները, ցուցումները և սահմանափակումները. 1. Տրանսպորտային միջոց շահագործելու բժշկական հակացուցում է համարվում այն հիվանդությունը (վիճակը), որի առկայությունը խոչընդոտ է տրանսպորտային միջոցը շահագործելու համար. 2. Տրանսպորտային միջոց շահագործելու բժշկական ցուցում է համարվում այն հիվանդությունը (վիճակը), որի դեպքում տրանսպորտային միջոցի շահագործումը թույլատրվում է տրանսպորտային միջոցը հատուկ հարմարանքներով կահավորելու կամ վարորդի կողմից հատուկ հարմարանքների և (կամ) բժշկական արտադրանքներ օգտագործելու կամ տրանսպորտային միջոցի որոշակի կառուցվածքային բնութագրիչների առկայության պայմաններում. 3. Տրանսպորտային միջոց շահագործելու բժշկական սահմանափակում է համարվում այն հիվանդությունը (վիճակը), որի առկայությունը խոչընդոտ է որոշակի կարգի (ենթակարգի), նշանակության կամ կառուցվածքային բնութագրիչներով տրանսպորտային միջոցն անվտանգ շահագործելու համար: |