Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 3
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 17.1 Կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունները. 1. Երեխայի կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունները տրամադրվում են երեք մակարդակում. 1) ուսումնական հաստատության մակարդակ՝ մանկավարժահոգեբանական աջակցության ծառայության կողմից. 2) տարածքային մակարդակ՝ տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի կողմից. 3) հանրապետական մակարդակ՝ հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի կողմից. 2. Երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատումը իրականացնում են տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնները: 4. Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի՝ երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման արդյունքների հետ համաձայն չլինելու դեպքում ծնողը կարող է արդյունքները բողոքարկել հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն. 5. Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնները՝ 1) իրականացնում են երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատում. 2) կազմում են համապատասխան եզրակացություն՝ երեխայի կրթության կազմակերպման համար անհրաժեշտ կրթության առանձնահատուկ պայմանների վերաբերյալ. 3) մատուցում են կրթության կազմակերպման աջակցության ծառայություններ. 4) ուսումնական հաստատություններին տրամադրում են խորհրդատվություն. 5) կազմակերպում և անցկացնում են սեմինարներ, ինչպես նաև իրենց սպասարկման տարածքում գտնվող հանրակրթական դպրոցների և նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժների և մասնագետների վերապատրաստումներ. 6) իրականացնում են օրենսդրությամբ և իրենց կանոնադրությամբ սահմանված այլ գործառույթներ. 6. Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնը` 1) սահմանում է մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման միասնական մոտեցում և մշակում է մեթոդական ուղեցույցներ մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների վերաբերյալ. 2) մշակում է մանկավարժահոգեբանական ծառայությունների ոլորտը կարգավորող իրավական ակտերը. 3) համակարգում է տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների աշխատանքները. 3.1) մշտադիտարկում է մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների աշխատանքները. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 17.1 4) մշակում է գիտամեթոդական և ուսումնամեթոդական նյութեր և ուղեցույցներ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների հետ աշխատող մանկավարժահոգեբանական մասնագետների համար, այդ թվում՝ հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնի միջոցով. 5) կազմակերպում և իրականացնում է վերապատրաստումներ, տրամադրում մասնագիտական խորհրդատվություն, այդ թվում՝ հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնի միջոցով. 6) համակարգում է կրթության կառավարման տեղեկատվական համակարգում առկա «Տվյալների բազա» բաժնի կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների տվյալների տեղեկատվական համակարգը, իրականացնում տվյալների վերլուծություն և տալիս առաջարկություններ քաղաքականության մշակման և իրականացման վերաբերյալ. 7) իրականացնում է օրենսդրությամբ և իր կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ ու գործառույթներ. 7. Տարածքային և հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնների օրինակելի կանոնադրությունները և ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը. 8. Մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունները և տարածքային ու հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնների գործունեության ֆինանսավորման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը. 9. Հանրապետական և տարածքային մանկավարժահոգեբանական կենտրոններն ունեն պետական ոչ առևտրային կազմակերպության կարգավիճակ. 10. Հանրապետական և տարածքային մանկավարժահոգեբանական կենտրոնների տնօրենները նշանակվում են կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից. 11. Երեխայի կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության եռամակարդակ ծառայություններ տրամադրող մանկավարժական աշխատողների մեկ հինգերորդը տարեկան անցնում է համապատասխան վերապատրաստում՝ ըստ ուսումնական հաստատության և համապատասխան մանկավարժահոգեբանական կենտրոնի ղեկավարի կազմած ժամանակացույցի։ Երեխայի կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության եռամակարդակ ծառայություններ տրամադրող մանկավարժական աշխատողների վերապատրաստումը կազմակերպվում է սույն օրենքի 26-րդ հոդվածով սահմանված՝ ուսուցչի վերապատրաստման ընթացակարգերով։ |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 17.1 12. Մանկավարժահոգեբանական աջակցություն տրամադրող մասնագետները և մանկավարժական աշխատողները կարող են դիմել և մասնակցել կամավոր ատեստավորմանը. 13. Կամավոր ատեստավորման գործընթացում մանկավարժահոգեբանական աջակցություն տրամադրող մասնագետների և մանկավարժական աշխատողների՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ցուցաբերած համապատասխան արդյունքը հիմք է հինգ տարի ժամկետով հավելավճարի սահմանման համար։ |