FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 6

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ

article  26.1

2) անձի կողմից քրեական, վարչական կամ կարգապահական պատասխանատվության ենթարկված լինելու, նրա նկատմամբ ոչ ռեաբիլիտացնող հիմքով քրեական հետապնդում չհարուցելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում կայացված լինելու, հայցվոր կամ պատասխանող հանդիսանալու, անձի՝ կոռուպցիոն գործարքներում ներգրավվածության, նրա կողմից վարքագծի կանոնների, շահերի բախման, անհամատեղելիության պահանջների և այլ սահմանափակումների խախտում կատարված լինելու հանգամանքների ուսումնասիրություն.
    3) անձի վերաբերյալ զանգվածային լրատվական միջոցներում, ինչպես նաև սոցիալական ցանցերում հրապարակված տեղեկությունների ուսումնասիրություն.
    4) անձի և «Հանրային ծառայության մասին» օրենքի իմաստով նրա ընտանիքի անդամների գույքային դրության` փաստացի ստացած եկամուտներին համապատասխանության, ինչպես նաև նախկինում ներկայացված հայտարարագրերի ուսումնասիրություն.
    5) անձի աշխատանքային գործունեության վերաբերյալ տեղեկությունների ուսումնասիրություն.
    6) անձի քրեական ենթամշակույթին հարելու հնարավորության ուսումնասիրություն.
5.1. Սույն օրենքի իմաստով՝ քրեական ենթամշակույթին հարելու հնարավորության ուսումնասիրությունը ներառում է թեկնածուի կամ նրա ընտանիքի անդամի կողմից քրեական ենթամշակույթ կրող անձի հետ (օրինակ՝ օրենքով գող, քրեական հեղինակություն) ազգակցական կամ ընկերական կապի առկայության, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կամ անձի խնդրանքը կատարելու, քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը կամ անձին խնդրանքով կամ որևէ այլ հարցով դիմելու, քրեական ենթամշակույթ կրող խմբավորումից կամ անձից ցանկացած այլ օգուտ ստացած լինելու, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կամ անձի հետ անհատական հանդիպման կամ հեռահար հաղորդակցություն ունենալու վերաբերյալ, ինչպես նաև քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կամ անձի հետ անձնական այլ կապ ունենալու վերաբերյալ տեղեկատվության ուսումնասիրություն:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ

article  26.1

5.2. Բարձրագույն դատական խորհրդի անդամների թեկնածուների, Սահմանադրական դատարանի դատավորների թեկնածուների, դատավորների թեկնածուների հավակնորդների, առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների բարեվարքության ուսումնասիրությունը ներառում է նաև անձի (այդ թվում՝ փաստաբանական գործունեություն իրականացնող անձի)՝ որպես անհատ ձեռնարկատիրոջ, ինչպես նաև նրա հիմնադրած կամ նրա կողմից ղեկավարվող իրավաբանական անձի գործունեության օրինականության, ֆինանսական թափանցիկության ուսումնասիրություն.
6. Հանձնաժողովը սույն օրենքով նախատեսված անձի բարեվարքության ուսումնասիրությունն իրականացնում է համապատասխան օրենքներով նախատեսված ժամկետներում.
7. Հանձնաժողովը բարեվարքության ուսումնասիրության գործընթացում իրավասու է պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնից, պետական կազմակերպություններից կամ դրանց պաշտոնատար անձանցից, այլ անձանցից պահանջելու և ստանալու (ներառյալ՝ էլեկտրոնային հարցման եղանակով) Հանձնաժողովում քննարկվող հարցին առնչվող անձանց վերաբերյալ տեղեկություններ, փաստաթղթեր, այդ թվում՝ բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ, «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքով սահմանված Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից արժեթղթերի հետ կատարված գործարքների վերաբերյալ ծառայողական տեղեկություններ, «Կրիպտոակտիվների մասին» օրենքով սահմանված ծառայողական տեղեկություններ, ապահովագրական գաղտնիք կազմող տեղեկություններ, ինչպես նաև վարկային բյուրոյից՝ վարկային տեղեկատվություն կամ վարկային պատմություն: Բարեվարքության ուսումնասիրության գործընթացում անձի՝ քրեական ենթամշակույթին հարելու հնարավորության, գույքային դրության ուսումնասիրության շրջանակում՝ գույքի փաստացի տիրապետման, անձի հետ համատեղ բնակության, ինչպես նաև երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող գույքն անձի անունից, օգտին կամ հաշվին ձեռք բերելու կամ անձի կողմից այդ գույքից փաստացի օգուտ ստանալու կամ այդ գույքը տնօրինելու փաստերի ուսումնասիրության նպատակով Հանձնաժողովն իրավասու է դիմելու օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններին և ստանալու տեղեկություններ։
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ

article  26.1

7.1. Բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկում լրացված տվյալների և սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված տվյալների համադրության արդյունքում Հանձնաժողովն իրավասու է թեկնածուից պահանջելու և ստանալու պարզաբանումներ.
8. Բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրության գործընթացին Հանձնաժողովի որոշմամբ կարող են ներգրավվել նաև միջազգային փորձագետներ.
9. Հանձնաժողովը բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկում ներառված և ձեռք բերված տվյալների ուսումնասիրության, համադրման և ամփոփման արդյունքով կազմում և իրավասու մարմին է ներկայացնում անձի բարեվարքության վերաբերյալ դրական կամ բացասական բնույթի խորհրդատվական եզրակացություն.
10. Անձի բարեվարքության վերաբերյալ դրական եզրակացություն ներկայացվում է այն դեպքում, երբ տվյալների ուսումնասիրության, համադրման և ամփոփման արդյունքով չեն հայտնաբերվում սույն հոդվածով ուսումնասիրության առարկա հանդիսացող գործոններ, կամ թեև հայտնաբերվում են անհամապատասխանություններ, սակայն դրանք անձի բարեվարքության գնահատման համար բացասական ազդեցություն չունեն.
11. Անձի բարեվարքության վերաբերյալ բացասական եզրակացություն ներկայացվում է բացառապես այն դեպքում, երբ տվյալների ուսումնասիրության, համադրման և ամփոփման արդյունքով հայտնաբերվում են տվյալներ, որոնք ինքնին հանդիսանում են բավարար գործոն անձի բարեվարքության վերաբերյալ բացասական բնույթի եզրակացության տրամադրման համար, մասնավորապես՝
    1) անձի և «Հանրային ծառայության մասին» օրենքի իմաստով նրա ընտանիքի անդամների գույքային դրության առնչությամբ արձանագրված այնպիսի տվյալներ, որոնք ձևավորում են ողջամիտ կասկած առ այն, որ վերջիններիս գույքի ծագումը, փոփոխությունը, իրականացրած գործարքները կամ հայտարարագրման ենթակա տվյալներն օրինական և արժանահավատ չեն, կամ գույքային դրության և փաստացի ստացած եկամուտների միջև առկա է էական և ակնհայտ անհամապատասխանություն․
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ

article  26.1

2) հիմնավոր և հավաստի տվյալներ, որոնց բնույթը, քանակը կամ դրանց ամբողջությունն էական ազդեցություն ունեն անձի մասնագիտական գործունեության անկախության, անաչառության վրա կամ ձևավորում են հանրային անվստահություն՝ նվազեցնելով հանրային իշխանության մարմինների հեղինակությունը, և որոնք վերաբերում են՝
    ա. անձի կողմից նախկինում քրեական պատասխանատվության ենթարկված լինելու, նրա նկատմամբ ոչ ռեաբիլիտացնող հիմքով քրեական հետապնդում չհարուցելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումներ կայացված լինելու հանգամանքին՝ հաշվի առնելով արարքի բնույթը և դրա հնարավոր ազդեցությունը անձի հետագա մասնագիտական գործունեության վրա,
    բ. անձի վարչական կամ կարգապահական պատասխանատվության ենթարկված լինելու, անձի կոռուպցիոն գործարքներում ներգրավվածության, նրա կողմից վարքագծի կանոնների, շահերի բախման, անհամատեղելիության պահանջների և այլ սահմանափակումների պահպանման վերաբերյալ տվյալներին, որոնք ձևավորում են բարեվարքության առնչությամբ ռիսկ՝ հաշվի առնելով արարքի բնույթը, դրա հնարավոր ազդեցությունն անձի հետագա մասնագիտական գործունեության վրա, խախտումների քանակը և դրանց առնչությամբ հնարավոր հանրային ընկալումը,
    գ. անձի աշխատանքային գործունեության ընթացքում դրսևորած վարքագծի, այդ թվում՝ իրականացրած գործողությունների (անգործության), կայացրած որոշումների վերաբերյալ տեղեկություններին, որոնք վկայում են մարդու իրավունքների խախտումների մասին, ինչպես նաև զանգվածային լրատվության միջոցներում առկա այնպիսի հրապարակումներ, որոնք կարող են անձի մասնագիտական գործունեության անկախության, անաչառության վերաբերյալ ձևավորել կասկած և անվստահություն՝ նվազեցնելով հանրային իշխանության մարմինների հեղինակությունը.
12. Անձի (թեկնածուի) բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացությունը հրապարակման ենթակա չէ և չի տրամադրվում այլ անձանց։ Հանձնաժողովը, ինչպես նաև անձին նշանակելու կամ ընտրելու իրավասություն ունեցող մարմինը (անձը) չեն կարող հրապարակել անձի բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացությամբ իրենց հայտնի դարձած տեղեկությունները։
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ

article  26.1

13. Եթե Հանձնաժողովի ուսումնասիրության արդյունքով բացահայտվում են առերևույթ հանցագործության հատկանիշներ, ապա այդ տեղեկությունները չեն ներառվում եզրակացության հիմնական մասում և կցվում են եզրակացությանը՝ որպես հավելված։ Հանցագործությունների կանխման կամ բացահայտման նպատակով եզրակացության հավելվածը (առկայության դեպքում) չի կարող տրամադրվել անձին (թեկնածուին):
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ

article  26.1

Բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրությունը.
1. Հանձնաժողովը օրենքով սահմանված ժամկետում իրականացնում է սույն օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ և 21-րդ կետերով նախատեսված անձանց բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրություն.
2. Բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկում լրացման ենթակա տվյալներն են՝
    1) թեկնածուի և «Հանրային ծառայության մասին» օրենքի իմաստով նրա ընտանիքի անդամների (սույն հոդվածում այսուհետ՝ ընտանիքի անդամներ) գույքային դրության՝ գույքի և եկամտի վերաբերյալ «Հանրային ծառայության մասին» օրենքի 40-րդ և 41-րդ հոդվածներով նախատեսված տեղեկություն.
    2) թեկնածուի կրթության, աշխատանքային գործունեության վերաբերյալ տեղեկատվություն, այդ թվում՝ ուսումնական հաստատության, աշխատավայրի (նախկին և ներկա) անվանումը (անվանումները), զբաղեցրած պաշտոնը (պաշտոնները).
    3) թեկնածուի քրեական, վարչական կամ կարգապահական պատասխանատվության ենթարկված լինելու, նրա նկատմամբ ոչ ռեաբիլիտացնող հիմքով քրեական հետապնդում չհարուցելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում կայացված լինելու, հայցվոր կամ պատասխանող հանդիսանալու վերաբերյալ տեղեկություն.
    4) «Հանրային ծառայության մասին» օրենքի իմաստով հանրային պաշտոն զբաղեցնող անձանց հետ «Հանրային ծառայության մասին» օրենքի իմաստով մերձավոր ազգակցությամբ և խնամիությամբ կապված լինելու վերաբերյալ տեղեկատվություն.
    5) քրեական ենթամշակույթին հարելու վերաբերյալ տեղեկատվություն.
3. Բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկը ներկայացնելու փաստի ուժով անձը համարվում է տեղեկացված Հանձնաժողովի՝ սույն օրենքով նախատեսված մարմիններից և անձանցից սույն օրենքով նախատեսված տեղեկություններ պահանջելու և ստանալու լիազորության մասին.
4. Բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկի ձևանմուշը, լրացման կարգը, հարցաթերթիկում ներառվող տվյալների մանրամասները, ինչպես նաև բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրության և գնահատման մեթոդաբանությունը սահմանում է Հանձնաժողովը.
5. Սույն օրենքի իմաստով բարեվարքության ուսումնասիրությունը ներառում է՝
    1) բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկում ներկայացված տվյալների արժանահավատության ստուգում.