FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  242

Խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքը կամ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքը.
1. Խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքը կամ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքը, եթե բացակայում են սույն օրենսգրքի 189-րդ հոդվածով նախատեսված հանցանքի հատկանիշները՝ պատժվում է ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով.
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝
    1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,
    2) իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով,
    3) երեխային այլ պետություն տեղափոխելով կամ 4) կեղծ որդեգրման միջոցով` պատժվում է ազատազրկմամբ` չորսից ութ տարի ժամկետով.
3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը՝
    1) կատարվել է հանցավոր կազմակերպության կողմից կամ 2) անզգուշությամբ առաջացրել է երեխայի մահ կամ առողջությանը ծանր վնասի պատճառում կամ հանգեցրել է երեխայի կամ ծնողի ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի կամ այլ ծանր հետևանքի` պատժվում է ազատազրկմամբ` հինգից տասը տարի ժամկետով: