FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՄԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  17

ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆԸ.
1. Քսանից ավելի անդամից կազմված ընդհանուր ժողովում ընտրվում է վարչություն` ընդգրկելով դրա կազմում յուրաքանչյուր շենքից առնվազն մեկ համատիրության անդամ` պահպանելով շենքի շինությունների սեփականատերերի համամասնությունը: Այն համատիրություններում, որտեղ վարչություն չի ստեղծվում, դրա լիազորություններն իրականացնում է ընդհանուր ժողովը: Վարչությունն իրավասու է լուծել սույն օրենքով և համատիրության կանոնադրությամբ իրեն վերապահված հարցերը: Վարչության անդամների թիվը սահմանվում է ընդհանուր ժողովում և չի կարող երեքից պակաս լինել: Վարչության անդամ կարող է լինել համատիրության անդամը.
2. Վարչությունը`
    ա) իրականացնում է ընդհանուր ժողովների միջև ընկած ժամանակամիջոցում համատիրության կառավարումը.
    բ) քննարկում է համատիրության անդամների դիմումները, բողոքները և առաջարկությունները.
    գ) նշանակում և ազատում է կառավարչին, դադարեցնում է նրա լիազորությունները, ինչպես նաև կառավարչի լիազորությունները փոխանցում է առևտրային կազմակերպությանը կամ անհատ ձեռնարկատիրոջը, եթե համատիրության կանոնադրությամբ սույն լիազորությունները վերապահվել են վարչությանը.
    դ) հաստատում է համատիրության ներքին գործունեությունը կարգավորող փաստաթղթերը, եթե համատիրության կանոնադրությամբ սույն լիազորությունը վերապահվել է վարչությանը.
    ե) եզրակացություն է տալիս բազմաբնակարան շենքի բյուջեի նախագծի, ինչպես նաև նախորդ տարվա բյուջեի կատարման հաշվետվության վերաբերյալ.
3. Վարչության նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում է վարչության անդամների կեսից ավելին: Վարչության յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք: Վարչության նիստերը հրավիրվում են ոչ պակաս, քան եռամսյակը մեկ անգամ: Վարչության արտահերթ նիստերը գումարվում են նախագահի, վերստուգիչ հանձնաժողովի (վերստուգիչի), ինչպես նաև համատիրության անդամների առնվազն մեկ երրորդի պահանջով: Վարչության որոշումներն ընդունվում են, եթե դրանց օգտին քվեարկել է վարչության անդամների կեսից ավելին, եթե կանոնադրությամբ նախատեսված չէ ավելի մեծ քանակ: Վարչության անդամներն աշխատում են հասարակական հիմունքներով, եթե այլ բան նախատեսված չէ կանոնադրությամբ: