FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱՆԿԵՐԻ, ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  6

Ադմինիստրացիայի և հիփոթեքային կառավարչի նշանակումը.
1. Կենտրոնական բանկն իրավասու է նշանակել ադմինիստրացիա (միանձնյա կամ կոլեգիալ և հիփոթեքային կառավարիչ)` սույն օրենքի 2-րդ հոդվածով նախատեսված հիմքերից որևէ մեկի առկայության դեպքում.
2. Ադմինիստրացիայի ղեկավար նշանակելու մասին Կենտրոնական բանկի խորհրդի որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից և երկօրյա ժամկետում ենթակա է հրապարակման` մամուլով և (կամ) զանգվածային լրատվության այլ միջոցներով: Ադմինիստրացիա նշանակելու մասին որոշմամբ Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է միաժամանակ հաստատել նաև սույն օրենքի 19-րդ հոդվածով սահմանված` բանկի ֆինանսական առողջացման ծրագիրը: (նախադասությունը հանվել է 27.04.04 ՀՕ-64-Ն).
3. Հիփոթեքային կառավարչի նշանակման և ազատման կարգը սահմանվում է «Ապահովված հիփոթեքային պարտատոմսերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով: