FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  22

Թանկարժեք մետաղներ և թանկարժեք քարեր գնելու պետության նախապատվության իրավունքը.
1. Հայաստանի Հանրապետության ընդերքից արդյունահանված թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի հազվագյուտ բնակտորները կարող են իրացվել՝ պահպանելով ստորև նշված մարմինների գնման նախապատվության իրավունքը`
    ա) Հայաստանի Հանրապետության մշակութային ժառանգության պահպանության, պաշտպանության, ուսումնասիրության, օգտագործման, հանրահռչակման ոլորտներում քաղաքականություն մշակող և իրականացնող լիազոր պետական մարմնին՝ ազգային պահուստի համալրման նպատակով.
    բ) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին՝ ոսկու պահուստի համալրման նպատակով: Գնման նախապատվության իրավունքից վերոնշյալ պետական մարմինների հրաժարվելու դեպքում թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի հազվագյուտ բնակտորների սեփականատերերն այդ արժեքները կարող են վաճառել այլ սուբյեկտների, բայց ոչ պակաս, քան սույն մասում նշված գնման նախապատվության իրավունք ունեցող սուբյեկտներին առաջարկված գնով.
2. Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի բնակտորների հազվագյուտ լինելու չափանիշները, գնահատման և վճարման պայմաններն ու կարգը սահմանում է կառավարությունը.
3. Եթե թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի հազվագյուտ բնակտորները, որոնք, սույն հոդվածի առաջին մասին համապատասխան, առաջարկվել են մշակութային ժառանգության պահպանության, պաշտպանության, ուսումնասիրության, օգտագործման, հանրահռչակման ոլորտներում քաղաքականություն մշակող և իրականացնող լիազոր պետական մարմնին և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին, ու վերջիններս հրաժարվել են այդ արժեքները ներկայացված գներով ձեռք բերելու նախապատվության իրավունքից, ապա այդ արժեքները վաճառող սուբյեկտի պահանջի դեպքում նշված մարմինները 7 օրվա ընթացքում պարտավոր են տալ տեղեկանք` առաջարկված արժեքները գնելու նախապատվության իրավունքից հրաժարվելու մասին: