FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՍՆԱՎՈՐ ՊԱՀՆՈՐԴԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  10

Թիկնապահական և պահնորդական ծառայությունների մատուցման ընթացքում արձանագրված իրավախախտումների փաստաթղթավորման կարգը.
1. Թիկնապահական և պահնորդական ծառայություններ մատուցելու ընթացքում արձանագրված իրավախախտման կամ իրավախախտումը կանխելու կամ իրավախախտին վնասազերծելու ընթացքում ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ կամ զենք գործադրելիս քաղաքացու կյանքին, առողջությանը կամ գույքին վնաս հասցնելու դեպքում թիկնապահը կամ պահնորդը պարտավոր է անհապաղ տեղյակ պահել իրավապահ մարմիններին և իր ղեկավարությանը.
2. Իրավախախտման ընթացքում հանցագործության հատկանիշներ հայտնաբերելու դեպքում թիկնապահը կամ պահնորդը պարտավոր է մինչև իրավապահ մարմինների աշխատակիցների ժամանումը հնարավոր միջոցներ ձեռնարկել հանցագործության դեպքի վայրի և հետքերի պահպանման ուղղությամբ, բացահայտել դեպքի ականատեսներին` արձանագրելով նրանց տվյալները.
3. Արձանագրված իրավախախտման և ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ փաստաթղթերը ենթակա են պահպանման հինգ տարի ժամկետով թիկնապահական և պահնորդական գործունեություն իրականացնող կազմակերպությունում: