Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 108 Ապահովագրական գաղտնիքի հրապարակումը. 1. Ապահովագրողին, վերաապահովագրողին, ապահովագրական միջնորդություն իրականացնող անձին կամ Բյուրոյին իրավաբանական, հաշվապահական, այլ խորհրդատվական կամ ներկայացուցչական ծառայություններ մատուցող կամ ապահովագրողի, վերաապահովագրողի, ապահովագրական միջնորդություն իրականացնող անձի կամ Բյուրոյի համար որոշակի աշխատանքներ կատարող անձանց և կազմակերպություններին տվյալ ապահովագրողի, վերաապահովագրողի, ապահովագրական միջնորդություն իրականացնող անձի կամ Բյուրոյի կողմից ապահովագրական գաղտնիք կազմող տեղեկություններ հայտնելը կամ տրամադրելը, պայմանով, որ դա անհրաժեշտ է տվյալ ծառայությունները մատուցելու կամ աշխատանքները կատարելու համար, և որ այդ անձինք և կազմակերպությունները պարտավոր են ձեռնպահ մնալ սույն օրենքի 110-րդ հոդվածով սահմանված գործողություններից կամ անգործությունից՝ ապահովագրական գաղտնիքի հրապարակում չի համարվում. 2. Ապահովագրողի, վերաապահովագրողի, ապահովագրական միջնորդություն իրականացնող անձի, Բյուրոյի և (կամ) նրա ղեկավարի կողմից թույլ տրված օրենքների կամ այլ իրավական ակտերի պահանջների խախտումների և դրանց համար Կենտրոնական բանկի կողմից ապահովագրողի, վերաապահովագրողի, ապահովագրական միջնորդություն իրականացնող անձի և (կամ) նրա ղեկավարի նկատմամբ կիրառված պատժամիջոցների մասին որոշումների՝ Կենտրոնական բանկի կամ խախտում թույլ տված անձի կողմից հրապարակումն ապահովագրական գաղտնիքի ապօրինի հրապարակում չի համարվում: Պատժամիջոցների մասին որոշումները հրապարակելիս արգելվում է նշել խախտում թույլ տված անձի հաճախորդների անունները կամ անվանումները. 2.1. Ապահովագրական գաղտնիքի ապօրինի հրապարակում չի համարվում Բյուրոյի կողմից Բյուրոյի ինտերնետային կայքում «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված տեղեկատվության հրապարակումը. 3. Սույն գլխի իմաստով երրորդ անձ են համարվում բոլոր այլ անձինք, բացի Կենտրոնական բանկից, տվյալ ապահովագրողից, վերաապահովագրողից, վարկային բյուրոյից, ապահովագրական միջնորդություն իրականացնող անձից և իր հաճախորդից, ինչպես նաև Բյուրոյից: |