FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  13

Սննդի օպերատորների պարտականությունները հիգիենայի պահանջների կատարման ընթացքում.
1. Սննդի օպերատորները պարտավոր են ապահովել սննդամթերքի, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի հիգիենային ներկայացվող պահանջների կատարումը, որոնք հիմնված են հետևյալ սկզբունքների վրա`
    1) սննդի օպերատորների կողմից սննդամթերքի անվտանգության համար հիմնական պատասխանատվության կրում.
    2) սննդամթերքի անվտանգության երաշխավորում սննդի շղթայի փուլերում, ներառյալ` նախնական արտադրությունը.
    3) Կառավարության սահմանած` սննդի հիգիենայի պահանջների կատարման համար ընթացակարգերի իրականացում.
    4) սննդի օպերատորների կողմից արտադրվող, վերամշակվող և իրացվող սննդամթերքի նմուշառման և լաբորատոր փորձաքննության իրականացում.
    5) սառնարանային շղթայի ապահովում.
    6) ՎՎՀԿԿ համակարգի սկզբունքների կիրառմամբ սննդամթերքի անվտանգության նկատմամբ սննդի օպերատորների պատասխանատվության և վստահության ամրապնդում.
    7) ջերմային ռեժիմի վերահսկողության մանրէաբանական չափորոշիչների և պահանջների սահմանում` հիմնված ռիսկերի գիտական գնահատման վրա.
    8) ներմուծվող սննդամթերքի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հիգիենայի պահանջներին համապատասխանության երաշխավորում.
2. Սննդի օպերատորները պարտավոր են`
    1) պահպանել սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջները, որոնք ամրագրված են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ.
    2) ապահովել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում սննդամթերքի արտադրության և շրջանառության փուլերում սննդամթերքի հետ անմիջական շփում ունեցող աշխատակիցներին բժշկական զննության ենթարկելը.
    3) իրենց սահմանած պարբերականությամբ ապահովել արտադրական հսկողություն արտադրանքի խմբաքանակի նկատմամբ, արտադրական ցանկացած փուլում, ներառյալ` արտադրությունը, շրջանառությունը և օգտահանումը.
    4) անհապաղ դադարեցնել արտադրությունը, իրացումը կամ օգտահանումը այն դեպքում, երբ տեղի է ունեցել խախտում, որը կարող է դարձնել սննդամթերքը վտանգավոր, ապահովել հետկանչ, կատարել համապատասխան փորձարկում, որից հետո կազմակերպել ոչնչացում.
    5) սննդամթերքի գնորդներին, լիազոր մարմնին` նրանց պահանջի դեպքում, տրամադրել արտադրանքի անվտանգությունը հավաստող փաստաթղթեր.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  13

6) համագործակցել լիազոր մարմնի հետ` ռիսկի կանխարգելման կամ նվազման նպատակով.
    7) ապահովել նույնականացումը և հետագծելիությունը սննդի շղթայի բոլոր փուլերում.
3. Սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջները տարածվում են սննդի շղթայի բոլոր փուլերի վրա.
4. Սննդի օպերատորները պետք է երաշխավորեն, որ իրենց հսկողության ներքո գտնվող սննդի շղթայի փուլերում սննդամթերքի արտադրությունը, մշակումը, վերամշակումը և բաշխումն իրականացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջներին համապատասխան: