Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 3
ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ article 60 Կնիքը, տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամի անհատական կնիքը, քվեատուփը, տեխնիկական սարքավորումները. 1. Ընտրական հանձնաժողովների կնիքների և տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամների անհատական կնիքների նմուշները հաստատում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Դրանք պատրաստվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պատվերով. 2. Տեղամասային ընտրական հանձնաժողովի կնիքը պետք է ունենա քառանիշ համար. 3. Տեղամասային ընտրական հանձնաժողովներին տրամադրվում են ընտրողների գրանցման տեխնիկական սարքավորումներ: Տեխնիկական սարքավորումը պետք է պարունակի ընտրողների էլեկտրոնային ցուցակը: Տեխնիկական սարքավորումը պետք է ունենա քվեարկության մասնակիցներին հաշվառելու, կրկնակի գրանցումը բացառելու և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած այլ ծրագրային հագեցվածություն: Տեխնիկական սարքավորման ծրագրային ապահովումը Ազգային ժողովի ընտրությունների քվեարկությունից առնվազն 20 օր առաջ պետք է հասանելի լինի ընտրություններին մասնակցող կուսակցությունների ներկայացուցիչներին` տեխնիկական վերստուգում իրականացնելու համար: Ընտրողների էլեկտրոնային ցուցակի նախապատրաստումը տեխնիկական սարքավորման մեջ տեղադրելու համար ենթակա է վերահսկման Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունների ներկայացուցիչների կողմից: Տեխնիկական վերստուգումը և էլեկտրոնային ցուցակի նախապատրաստման վերահսկողությունը կազմակերպվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղամասային ընտրական հանձնաժողովներում տեխնիկական սարքավորումների սպասարկումն ապահովելու նպատակով պայմանագրային հիմունքներով ընդգրկում է յուրաքանչյուր տեղամասային ընտրական հանձնաժողովի հաշվարկով մինչև 4 մասնագետ: |
ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ article 60 Տեխնիկական սարքավորումն սպասարկող մասնագետ կարող է լինել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից սահմանված մասնագիտական գիտելիքներին ու աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջները բավարարող, հայերենին տիրապետող 18 տարին լրացած անձը: Որպես մասնագետ կարող են ներգրավվել նաև հանրային ծառայողները: Տեխնիկական սարքավորումը սպասարկող մասնագետների ընտրության, ուսուցման և մասնագիտական գիտելիքների ու աշխատանքային ունակությունների ստուգման կարգը սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Տեխնիկական սարքավորումը սպասարկող մասնագետի անհամատեղելիության պայմանները կարող են սահմանվել բացառապես սույն օրենսգրքով։ Տեխնիկական սարքավորումն սպասարկող մասնագետի կարգավիճակը չի հանդիսանում այլ օրենքներով և իրավական ակտերով նախատեսված անհամատեղելիության պահանջների խախտում: Մասնագետի վարձատրությունը սահմանվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի անվանական չափի 120 տոկոսի չափով: Վարձատրությունը կատարվում է ընտրությունների արդյունքներն ամփոփելուց հետո. 4. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղամասային ընտրական հանձնաժողովների կնիքները քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 5, և ոչ ուշ, քան 3 օր առաջ հանձնում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին՝ յուրաքանչյուր ընտրական տեղամասին մեկ կնիք հաշվարկով` կատարելով հանձնվող կնիքների բացառապես քանակական հաշվառում. 5. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը քվեարկության նախորդ օրը կնիքը հանձնում է տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահներին՝ յուրաքանչյուրին մեկ կնիք: Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը քվեարկության նախորդ օրը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած քանակով տեխնիկական սարքավորումներ (ներբեռնված ընտրողների էլեկտրոնային ցուցակներով) հանձնում է տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահներին: Տեղամասային ընտրական հանձնաժողովում մեկից ավելի տեխնիկական սարքավորումների օգտագործման կարգը սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը. 6. Տեղամասային ընտրական հանձնաժողովների կնիքները Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացվում են քվեարկության ավարտից հետո` եռօրյա ժամկետում: |
ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ article 60 Ընտրության երկրորդ փուլ, վերաքվեարկություն, նոր հերթական կամ նոր ընտրություն անցկացվելու դեպքում տեղամասային ընտրական հանձնաժողովներին տրվում են նոր կնիքներ. 7. Տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամներին քվեարկության նախորդ օրը վիճակահանությամբ տրամադրվում են իրարից տարբերվող անհատական կնիքներ: Անհատական կնիքները քվեարկության ավարտից հետո փաթեթավորվում և տեղադրվում են պարկում. 8. Յուրաքանչյուր տեղամասային ընտրական հանձնաժողովի հատկացվում է առնվազն մեկ քվեատուփ: Տեղամասային ընտրական հանձնաժողովում կարող են օգտագործվել մեկից ավելի քվեատուփեր՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով: |