Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 4
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍԵՐՄԵՐԻ ԵՎ ՏՆԿԱՆՅՈՒԹԻ ՄԱՍԻՆ article 4 Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները. 1․ Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները. 1) սերմ` սորտերի պահպանության և վերարտադրության նպատակով օգտագործվող բույսի ժառանգականություն կրող գեներատիվ օրգան. 2) տնկանյութ՝ բազմամյա (որոշ միամյա) բույսերի վեգետատիվ կամ սերմնային բազմացման մեթոդների կիրառման միջոցով ստացված դուստր բույսեր. 3) տնկարանային արտադրություն` տարբեր մեթոդների և եղանակների կիրառմամբ բույսերի տնկանյութի վերարտադրությամբ զբաղվող բուսաբուծության ոլորտ. 4) սերմնաբուծություն` սորտաթարմացման և սորտափոխարինման իրականացման նպատակով բույսերի շրջանացված սորտերի սերմերի զանգվածային բազմացմամբ զբաղվող բուսաբուծության ոլորտ. 5) նախահիմնային (օրիգինալ) սերմեր` ընտրասերողի կամ սորտը պահպանողի արտադրած, սերմնաբուծության բնագավառում գործող տեխնիկական կանոնակարգերի, պետական չափորոշիչների և նորմատիվային այլ փաստաթղթերի պահանջներին համապատասխանող, տվյալ սորտի առանձնահատկություններն ամբողջությամբ կրող սերմեր. 6) հիմնային (սուպերէլիտային, էլիտային) սերմեր (սուպերէլիտա, էլիտա)` սերմնաբուծության բնագավառում գործող տեխնիկական կանոնակարգերի, պետական չափորոշիչների և նորմատիվային այլ փաստաթղթերի պահանջներին համապատասխանող, նախահիմնային սերմերից ստացված սերմեր. 7) վերարտադրված սերմեր` սերմնաբուծության բնագավառում գործող տեխնիկական կանոնակարգերի, պետական չափորոշիչների և նորմատիվային այլ փաստաթղթերի պահանջներին համապատասխանող հիմնային սերմերից ստացված սերմեր. 8) հիբրիդային սերմեր` սերմնաբուծության բնագավառում գործող տեխնիկական կանոնակարգերի, պետական չափորոշիչների և նորմատիվային այլ փաստաթղթերի պահանջներին համապատասխանող, ծնողական տարբեր ձևերի տրամախաչման միջոցով ստացված առաջին սերնդի (F1) սերմեր. 9) բազմամյա բույսերի ելակետային (նախահիմնային) տնկանյութ՝ մայր բույսերի ժառանգականության պահպանման ու հետագա բազմացման նպատակով ընտրասերման (սելեկցիոն) աշխատանքների արդյունքով ստացված սորտերի, նույնակների (կլոնների) մասեր կամ վիրուսազերծ ամբողջական բույսեր. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍԵՐՄԵՐԻ ԵՎ ՏՆԿԱՆՅՈՒԹԻ ՄԱՍԻՆ article 4 10) բազմամյա բույսերի հիմնային (սուպերէլիտային, էլիտային) տնկանյութ՝ մայրուտների համար նախատեսված և ելակետային տնկանյութի հաջորդիվ բազմացման արդյունքով ստացված վիրուսազերծ ամբողջական բույսեր կամ սորտերի և նույնակների (կլոնների) մասեր. 11) բազմամյա բույսերի հավաստագրված տնկանյութ՝ արտադրական այգեհիմնման համար նախատեսված և հիմնային տնկանյութի վեգետատիվ բազմացումից ստացված սորտի անփոփոխ ժառանգականությունը կրող առավել վարակածին վիրուսազերծությունն ստուգված ամբողջական բույսեր. 12) բազմամյա բույսերի վերարտադրված տնկանյութ՝ բազմամյա բույսերի հավաստագրված տնկանյութի հաջորդիվ երեք սերունդներն ընդգրկող բուսաճային (վեգետատիվ) բազմացման միջոցով ստացված և վիրուսազերծությունը (առավել վարակածին հարուցիչներից) ստուգված ամբողջական բույսեր. 13) բազմամյա բույսերի շարքային (սովորական) տնկանյութ՝ բազմամյա բույսերի հավաստագրված տնկանյութի չորրորդ և հաջորդիվ վերարտադրությունների վեգետատիվ բազմացման միջոցով ստացված, առողջացման և ստուգման չենթարկված ամբողջական բույսեր. 14) տնտեսական արդյունավետության պետական փորձարկում` լիազոր մարմնի կողմից բույսերի սորտերի տարբերիչ առանձնահատկությունը, միատարրությունը, կայունությունը, հանրապետության բնակլիմայական պայմաններին նրանց հարմարվողականությունը, մշակության գոտում (գոտիներում) հանրաճանաչ սորտերի համեմատությամբ նրանց տնտեսական արդյունավետությունը որոշելու նպատակով կատարվող դաշտային և լաբորատոր համալիր փորձարկումներ. 15) օգտագործման թույլտվություն ունեցող սորտ` տնտեսական արդյունավետության պետական փորձարկումներ անցած, օգտագործման թույլտվություն ունեցող սորտերի ցանկում գրանցված սորտ. 16) սերմերի արտադրության հերթագայություն` բույսի տվյալ տեսակի օգտագործման թույլտվություն ունեցող սորտերի ցանկում գրանցված սորտերի սերմերի արտադրության և հավաստագրման նպատակով կիրառվող կանոնների, հրահանգների, ցուցումների և երաշխավորությունների համալիր. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍԵՐՄԵՐԻ ԵՎ ՏՆԿԱՆՅՈՒԹԻ ՄԱՍԻՆ article 4 17) տնկարանային արտադրության հերթագայություն՝ բույսի տվյալ տեսակի օգտագործման թույլտվություն ունեցող սորտերի ցանկում գրանցված սորտերի տնկանյութի արտադրության և հավաստագրման նպատակով կիրառվող կանոնների, հրահանգների, ցուցումների և երաշխավորությունների համալիր. 18) տնկարանային արտադրության առաջնային օղակ՝ բազմամյա մշակաբույսերի մայրուտներ և սորտընտրանի (կոլեկցիոն, հավաքածու) այգիներ, որոնք ստեղծված են հիմնական տնկարաններում գրանցված սորտերի ելակետային տնկանյութով մայր բույսերի ժառանգականության պահպանման, ուսումնասիրության ու հետագա բազմացման նպատակով. 19) սերմերի և տնկանյութի հավաստագրում` սերմերի և տնկանյութի սորտային պատկանելության, սերմերի ցանքային և տնկանյութի ապրանքային որակների՝ տեխնիկական կանոնակարգերի, պետական չափորոշիչների, սերմնաբուծության և տնկանյութի արտադրության բնագավառում գործող նորմատիվային այլ փաստաթղթերի պահանջներին համապատասխանությունը որոշելու նպատակով սահմանված միջոցառումների համալիր (դաշտային փորձարկումներ, լաբորատոր հետազոտություններ). 20) սերմերի հավաստագիր՝ օգտագործման թույլտվություն ունեցող սորտերի սերմերի ծագումը, ցանքային պիտանիությունը և տեխնիկական կանոնակարգերին, պետական չափորոշիչներին և սերմնաբուծության բնագավառում գործող նորմատիվային այլ փաստաթղթերին դրանց համապատասխանությունը հավաստող փաստաթուղթ. 21) տնկանյութի հավաստագիր՝ տնկանյութի սորտային պատկանելությունը, ապրանքային որակները և տեխնիկական կանոնակարգերին, պետական չափորոշիչներին և տնկանյութի արտադրության բնագավառում գործող նորմատիվային այլ փաստաթղթերին դրանց համապատասխանությունը հավաստող փաստաթուղթ. 22) բուսաբանական հատկանիշների ստուգիչ փորձարկում` հատուկ այգետարածքների (մայրուտների) և հողակտորների վրա սերմերի ցանքի և բազմամյա մշակաբույսերի մայր բույսերի սորտային պատկանելության հետագա ստուգումների միջոցով սերմերի և մայր բույսերի որոշակի սորտի պատկանելության և սերմերի ու մայր բույսերի որակական ցուցանիշների որոշման նպատակով լիազոր մարմնի կողմից կատարվող դաշտային փորձարկումների և միջոցառումների համալիր. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍԵՐՄԵՐԻ ԵՎ ՏՆԿԱՆՅՈՒԹԻ ՄԱՍԻՆ article 4 23) սերմերի և տնկանյութի սորտային հատկանիշներ` տվյալ սորտի տարբերիչ առանձնահատկությունները, կայունությունը, միատարրությունը բնորոշող հատկությունների և հատկանիշների նույնականացման համալիր. 24) տնկանյութի ապրանքային որակ՝ տնկանյութի կենսաչափագրական (բիոմետրիկ) չափումների և բուսասանիտարական վիճակի համալիր, որոնց հիման վրա տեսակավորվում է տնկանյութի խմբաքանակը և որոշվում է դրա տնտեսական պիտանելիությունը. 25) դաշտային հետազոտություններ (ապրոբացիա)` սերմնադաշտերի, մայրուտների և տնկարանային հողակտորների վրա սերմերի ցանքի և բազմամյա մշակաբույսերի տեսակային և սորտային պատկանելության, սորտային մաքրության ու միատարրության նույնականացում, հողակտորների՝ մոլախոտերով, մշակաբույսերի հիվանդություններով ու վնասատուներով վարակվածության որոշման միջոցառումներ. 26) դաշտային հետազոտող (ապրոբատոր)՝ սերմնադաշտերի և տնկարանների դաշտային հետազոտությունների և հսկումների կատարող. 27) մշակաբույսեր` արտադրությունում օգտագործվող հացահատիկային, հատիկաընդեղեն, պալարապտղավոր, կերային, տեխնիկական, բանջարաբոստանային բույսեր, ծաղկաբույսեր, դեղաբույսեր, պտղահատապտղային բույսեր, վազեր (ծառեր, թփեր), ուտելի սնկեր. 28) լիազոր մարմին` գյուղատնտեսության բնագավառում քաղաքականություն մշակող: |