FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՇՎԵՔՆՆԻՉ ՊԱԼԱՏԻ ՄԱՍԻՆ

article  57

Հաշվեքննիչ պալատի համագործակցությունն այլ մարմինների և անձանց հետ.
1. Իր նպատակի ապահովման ու լիազորությունների իրականացման ընթացքում Հաշվեքննիչ պալատը համագործակցում է (այդ թվում՝ հաշվեքննության ապացույցների ստացման նպատակով) Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև, ըստ անհրաժեշտության, այլ սուբյեկտների հետ.
2. Հաշվեքննիչ պալատի հարցման կամ արտաքին հաստատման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու օրենքով սահմանված կարգով պետական գործառույթով օժտված իրավաբանական անձինք տրամադրում են Հաշվեքննիչ պալատի կողմից իրականացվող հաշվեքննությանը վերաբերող պահանջված տեղեկատվությունը.
3. Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը սույն օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն ստացած նյութերի հիման վրա կայացված որոշումների վերաբերյալ գրավոր տեղեկացնում է Հաշվեքննիչ պալատին: Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը ուսումնասիրում է Հաշվեքննիչ պալատի հրապարակած եզրակացությունները, ընթացիկ եզրակացությունները և հաշվեքննության հաշվետվությունները և դրանցում առերևույթ հանցագործության հատկանիշներ հայտնաբերելու դեպքում համագործակցում է Հաշվեքննիչ պալատի հետ: