FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  50.6

Միաձուլման (միացման) պայմանագիրը.
1. Սույն օրենքի 50.1-ին և 50.2-րդ հոդվածներով սահմանված կարգով հաստատված միաձուլման (միացման) պայմանագիրն օրենքով սահմանված այլ անհրաժեշտ փաստաթղթերի հետ միասին ներկայացվում է իրավաբանական անձանց պետական գրանցումն իրականացնող մարմին.
2. Միաձուլման (միացման) պայմանագիրը կնքվում է միաձուլմանը (միացմանը) մասնակցող ընկերությունների միջև, ստորագրում է ընկերության գործադիր մարմնի ղեկավարը և ենթակա է հաստատման նրանց ընդհանուր ժողովների կողմից: Միաձուլման (միացման) պայմանագիրը պետք է բովանդակի`
    ա) մասնակից կողմերի ֆիրմային անվանումը, գտնվելու վայրը, պետական գրանցման տվյալները.
    բ) միաձուլման (միացման) ժամկետները, կարգը և պայմանները.
    գ) միաձուլվող (միացող) ընկերության մասնակիցների բաժնեմասերի և այլ արժեթղթերի փոխարկման կարգը բանաձևային կամ այլ ստանդարտ ձևով.
    դ) միաձուլվող (միացվող) ընկերությունների մասնակիցների բաժնեմասերի դիմաց շահութաբաժիններ ստանալու կարգը և պայմանները.
    ե) համատեղ ժողովում քվեարկության կարգը.
    զ) միաձուլմանը (միացմանը) մասնակցող ընկերությունների համատեղ ժողովի գումարման ժամկետը, հրավիրման և անցկացման կարգը.
    է) այլ տեղեկություններ` միաձուլմանը (միացմանը) մասնակցող կողմերի հայեցողությամբ: