FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ

article  175

Կենտրոնական դեպոզիտարիան.
1. Կենտրոնական դեպոզիտարիան բաժնետիրական ընկերություն է, որը սույն օրենքով, Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով և իր կանոններով սահմանված կարգով իրականացնում է կենտրոնացված պահառուի, կենտրոնացված ռեեստրավարի և արժեթղթերի հաշվարկային համակարգի օպերատորի գործառույթները.
2. Կենտրոնական դեպոզիտարիան, կարգավորվող շուկայի օպերատորի հետ կնքված պայմանագրի հիման վրա, իրավունք ունի իրականացնելու տվյալ կարգավորվող շուկայում արժեթղթերով կնքված գործարքների արդյունքում ծագած փոխադարձ պարտավորությունների (պահանջների) որոշման և հաշվանցման (քլիրինգի) գործառույթը.
2.1. Կենտրոնական դեպոզիտարիան իրավունք ունի մատուցելու «Կրիպտոակտիվների մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված պահառության ծառայություն՝ «Կրիպտոակտիվների մասին» օրենքով և դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով.
3. Կենտրոնական բանկն իրավունք ունի իր նորմատիվ իրավական ակտերով Կենտրոնական դեպոզիտարիային թույլատրելու սույն հոդվածի 1-ին, 2-րդ և 2.1-ին մասերով նախատեսված գործառույթների իրականացման հետ կապված լրացուցիչ գործունեության տեսակներ՝ անհրաժեշտության դեպքում դրանց իրականացման համար լրացուցիչ պահանջների սահմանմամբ.
4. Կենտրոնական դեպոզիտարիային արգելվում է իրականացնել սույն հոդվածով չնախատեսված որևէ այլ գործունեություն, եթե այլ բան սահմանված չէ սույն հոդվածի 3-րդ մասին համապատասխան ընդունված նորմատիվ իրավական ակտերով.
5. Կենտրոնական դեպոզիտարիայի վրա տարածվում են «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պահանջները, եթե սույն օրենքով այլ առանձնահատկություններ սահմանված չեն.
6. Սույն բաժնի դրույթները չեն տարածվում Կենտրոնական բանկի վրա, եթե Կենտրոնական բանկն իրականացնում է կենտրոնացված պահառուի և (կամ) հաշվարկային համակարգի օպերատորի գործառույթներ՝ Հայաստանի Հանրապետության կամ Կենտրոնական բանկի թողարկած արժեթղթերի գծով: